Ռուսաստանում սկսվել է անօդաչու էկրանոպլանի մշակումը՝ վիրավորներին տարհանելու համար
Հետախուզական-հարվածային անօդաչու թռչող սարքեր արտադրող «Վալկիրիա» ռուսական ընկերությունը սկսել է մշակել ունիվերսալ անօդաչու էկրանոպլան՝ հագեցած օդային բարձով։ Անօդաչու սարքի առանցքային նպատակը կլինի վիրավորների տարհանումը, այս մասին գրում է «Tekhkult»-ը։ Ըստ «Վալկիրիա»-ի հիմնադիր Դմիտրի Ռաևսկու՝ խոսքը բազմաֆունկցիոնալ և մատչելի օդանավի մասին է, որն ունակ է սնունդ և զինամթերք հասցնելու առաջնագիծ, ինչպես նաև արագ տարհանելու վիրավոր զինվորներին։
Ռաևսկին ընդգծել է այն փաստը, որ այս էկրանոպլանը, որը զարգացնում է մինչև 150 կմ/ժ արագություն, կկարողանա վիրավորներին հասցնել բժշկական կենտրոններ և հաստատություններ առավելագույն կարճ ժամկետում՝ ընդգծելով «ոսկե ժամ» բժշկական տերմինը՝ ժամանակ, որի շրջանակում ցուցաբերվող բժշկական օգնությունն առավել արդյունավետ է։
«Վալկիրիա»-ի ինժեներներն ակնկալում են, որ մինչև գարնան վերջը կավարտեն էկրանոպլանի նախատիպի վրա բոլոր անհրաժեշտ աշխատանքները և արդեն այս ամառ կսկսեն այն ուղղակիորեն փորձարկել հատուկ ռազմական գործողության տարածքում:
Add new comment