Ադրբեջանի հերթական կեղծ քարոզչությունը
Թերևս գաղտնիք չէ, որ Ադրբեջանը, հավատարիմ մնալով կեղծ քարոզչությամբ զբաղվելու իր քաղաքականությանը, շարունակում է տեղեկատվական խոտանով զբաղվել: Ասվածի վառ ապացույցն է այն, որ երեկ ՈՄԱ ՌՀԿ-ի տելեգրամյան ալիքին ուղարկվել է իբրև թե Հայաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը ավիացիոն վթարի հետաքննության արդյունքների վերաբերյալ նախնական զեկույցի հրապարակման կապակցությամբ (խոսքը ադրբեջանական կործանված ինքնաթիռի վերաբերյալ Ղազախստանի տրանսպորտի նախարարության հրապարակած նախնական զեկույցի մասին է):
«Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը խոր մտահոգությամբ է ընդունում Ղազախստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության ավիացիոն վթարի քննության հանձնաժողովի հրապարակած նախնական զեկույցը ավիացիոն վթարի հետաքննության արդյունքների վերաբերյալ»,- ասվում է կեղծ հայտարարության մեջ:
Ընդգծվում է, որ զեկույցում հրապարակված տեղեկությունը նախնական է և կարող է հստակեցվել ու լրացվել բոլոր փաստերի վերջնական ուսումնասիրության արդյունքում: Կեղծ հայտարարության համաձայն՝ ՀՀ ԱԳՆ-ն կոչ է անում Ադրբեջանի նախագահ Ալիևին գործել բացառապես իրավական դաշտում, պահպանել վճռականությունը մինչև վերջնական զեկույցի հրապարակումը և զերծ մնալ ՌԴ ռազմական գերատեսչության հասցեին անհիմն մեղադրանքներից:
Ինչ խոսք, ադրբեջանցիները հմուտ կեղծարար են և չեն հապաղում օգտագործել իրենց այդ «շնորհը»՝ փորձելով ամեն կերպ վնաս հասցնել հայերին և խուճապ սերմանել հայ հասարակության մեջ:
Հ.Գ.: Նկարում ներկայացրել ենք տելեգրամյան ալիքին ուղարկված նամակների սքրինշոթերը:
Add new comment