դրոն

Հայկական արտադրության ցամաքային մարտական դրոնը բանակում կիրառման մեծ պոտենցիալ ունի. ինժեներ

Հայ ինժեներները շարունակում են կատարելագործել և նորարարական լուծումներ առաջարկել հայկական արտադրության ռազմական ցամաքային Scorpion IS15 մարտական դրոնի համար՝ բերելով այն անխափան մարտական վիճակի:

Այս մասին NEWS.am-ի գիտահանրամատչելի «Բա իմացա՞ր» ալիքի EXPERT հաղորդման շրջանակներում հայտնեց ցամաքային մարտական դրոնների նախագծմամբ և արտադրությամբ զբաղվող Isatech Robotics ընկերության մարտական շահագործման էնժեներ Էդուարդ Համբարձումյանը:

«Եթե օդային դրոնները լայնորեն կիրառվում են և կարող են մեծ կորուստներ պատճառել մարտական պայմաններում, ապա ցամաքային մարտական դրոնները դեռ, այսպես ասած, դեռևս սաղմնային փուլում են և շատ ժամանակ է պետք, որպեսզի դրանք հասնեն վերջնական նպատակին և արդյունավետորեն կիրառվեն մարտական գործողությունների ժամանակ,- ասաց մեր զրուցակիցը և հավելեց.- Եթե առաջիկա տարիներին զարգացած պետությունները հասնեն նրան, որ օդային դրոնները դառնան ավտոնոմ, նրանց դեմ պայքարը կլինի շատ ավելի դժվար, նույնն էլ սպասվում է ցամաքային մարտական դրոններին»:

Ամբողջական հարցազրույցը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Add new comment