Կիբեռանվտանգության ոլորտում ՀՀ-ի համար վտանգավոր է ոչ այնքան Իսրայել-Ադրբեջան գործակցությունը, որքան` ՌԴ-ի հետ. Չերնամորյան․ «1in. am»

Կիբեռանվտանգության ոլորտում ՀՀ-ի համար վտանգավոր է ոչ այնքան Իսրայել-Ադրբեջան գործակցությունը, որքան` ՌԴ-ի հետ. Չերնամորյան․ «1in. am»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագիր ու Պետախ Տիկվայի Իսրայելահայերի «Նաիրի» միության նախագահ Արտյոմ Չերնամորյանը։

-Պարոն Չերնամորյան, տեղեկատվական անվտանգության ոլորտի մասնագետ Սամվել Մարտիրոսյանն օրերս մտահոգություն էր հայտնել, որ Իսրայելը, Ադրբեջանի հետ ունենալով լուրջ ռազմաարդյունաբերական համագործակցություն, վերջերս նաև պայմանագիր է ստորագրել Ադրբեջանում լուրջ կիբեռմիավորման, մասնագետների պատրաստման մասին։ Ընդ որում՝ խոսքն ինչպես պաշտպանողական, այնպես էլ հարձակվողական կիբեռանվտանգության մասին է։ Այս ամենն ի՞նչ վտանգներ է պարունակում Հայաստանի համար։

-Անկեղծ ասած, չգիտեմ՝ ինչու է այդ թեման հիմա Հայաստանում արծարծվում, գուցե սա կապ ունի Իսրայելի նախագահ Հերցոգի՝ Ադրբեջան կատարած այցի հետ, որտեղ նա Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության հետ հանդիպումներ է ունեցել։

Ինչ վերաբերում է կիբեռանվտանգային համակարգի ուսումնական կենտրոնների ստեղծմանը, ապա առաջին անգամ  մենք այս մասին ինֆորմացիա ստացանք դեռ անցած տարվա հունիսին։ Այն ժամանակ Ադրբեջանի տեխնոլոգիաների և տրանսպորտի նախարարն  այցելել էր Իսրայել ու այս  ոլորտում որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերել։ Խոսքը Հայֆայի համալսարանի  հետ համագործակցության մասին է, որի ջանքերով Ադրբեջանում ստեղծվելու է կիբեռհարձակումներից պաշտպանության կենտրոն։ Մոտ երեք տարվա  ընթացքում պետք է նախապատրաստեն շուրջ հազար մասնագետներ։ Ընդ որում՝  ոչ միայն մասնագետներ, այլ նաև ուսուցիչներ, որոնք հնարավորություն կունենան դասավանդելու և մեծացնելու կիբեռհարձակումներից պաշտպանվելու  գիտելիքները։

Սա իսկապես վատ հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի համար։ Պատերազմի ժամանակ հայկական տեղեկատվական կայքերի վրա բազմաթիվ կիբեռհարձակումներ էին տեղի ունենում, որից պաշտպանվելու հնարավորությունները այդքան էլ գոհացուցիչ  չէին։ Ինչպես գիտեք, Իսրայելում այդ տեխնոլոգիաները աշխարհում ամենազարգացածներից են, և շատ դեպքերում նշվում է, որ հրեաները իրենց բոլոր բարեկամ երկրներից ինֆորմացիա են կարողանում հավաքել։ Իրենց հետախուզական ցանցը սփռված է ամբողջ աշխարհով մեկ։ Նույնիսկ մի ծիծաղելի   նախադասություն էլ կա, որ «յուրաքանչյուր հրեա իր պետության լրտեսն է արտասահմանում»։ Նմանատիպ կենտրոնների ու մասնագետների  վերապատրաստումը Իսրայելի համալսարաններում լավագույն մասնագետների կողմից շատ մտահոգիչ է։ Այո՛, «Թումոն» շատ լավն է, բազմաթիվ այլ լավ կենտրոններ ունենք, բայց տեղեկատվության անվտանգության ոլորտի շատ կենտրոններ ու մասնագետներ մենք չունենք։ Պետք է պայքարենք ոչ միայն զենք ձեռք բերելու, այլև կիբեռհարձակումներից պաշտպանվելու համար։ Այժմ կիբեռհարձակումներ կազմակերպելու դար է, և ովքեր տիրապետում են այս ոլորտին, ունեն լավ մասնագետներ, կարողանում են լուրջ ազդեցություն ունենալ նույնիսկ պատերազմի ժամանակ տարբեր հրամանների իջեցման և  տեղում ազդեցություն ունենալու իմաստով։

Չգիտեմ՝ մեր կառավարությունն այս մասին ինչ է մտածում, բայց սա իրոք մտահոգիչ է։

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում։

Ավելացնել նոր մեկնաբանություն

From the author