Երբ ադրբեջանցիները փակեցին Գորիս-Կապան ճանապարհի հատվածը, հայկական կողմից դիմադրություն չկար․ նրանց ձեռքերն ազատվեցին․ քաղաքագետ․ «Առավոտ»

Երբ ադրբեջանցիները փակեցին Գորիս-Կապան ճանապարհի հատվածը, հայկական կողմից դիմադրություն չկար․ նրանց ձեռքերն ազատվեցին․ քաղաքագետ․ «Առավոտ»

Հեղինակ
Հասմիկ Անդրեասյան

Ըստ քաղաքագետ Արմեն Վարդանյանի՝ կոնկրետ Լաչինի միջանցքի հետ կապված միջազգային հանրությունը՝ ավելի կոնկրետ Արեւմուտքը, մեծ հաշվով մեղավորություն չունի, քանի որ 2020-ի նոյեմբերի 9-ի փաստաթղթով Լաչինի միջանցքի վերահսկողությունը տրվել է ռուսական կողմին։

Մեր դիտարկմանը՝ շատերը կարծում են, որ միջազգային տարբեր կազմակերպությունների, դեսպանատների առաջ Արցախի հարցով պահանջներ դնելուց առաջ պետք է նախեւառաջ, ՀՀ իշխանություններին այդ պահանջները ներկայացնեն, որոնք ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Արմեն Վարդանյանն արձագանքեց. «Տարածքային ամբողջականության հետ կապ չունի, կոնկրետ Լաչինի միջանցքի շրջափակումն է։ Ուղղակի Ադրբեջանը շատ լավ հասկանում է, որ Հայաստանն այս պահին պատրաստ չէ լայնածավալ պատերազմի եւ անընդհատ նեղացնում է մեր շուրջ փրկօղակը։ Ցավոք, 2021-ից հետո, երբ նախ իրենք փակեցին Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ հատվածը, տեսան՝ որեւէ դիմադրություն չկա, հետո էլի մի քանի գործողություններ ձեռնարկեցին. հայկական կողմից էլի դիմադրություն չկար, նրանց ձեռքերն ազատվեցին։ Ցավոք, իրենք մեր թուլությունն արդեն գիտեն, որ պատրաստ չենք հակահարված տալ։ Եվ այսպես օգտվելով առիթից՝ իրենք նման գործողությունների են գնում»։

Հիշեցրինք Բրյուսելում կայացած Միշել-Փաշինյան-Ալիեւ հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն իր հայտարարությամբ ողջունեց Ալիեւի պատրաստակամությունը հումանիտար օգնություն ուղարկել Աղդամով Արցախ։ Հարցրին՝ ինչպե՞ս կգնահատեք այս հայտարարությունը. փոխանակ պատժամիջոցներ սահմանեն ագրեսոր Ադրբեջանի դեմ, նրա պատրաստակամությո՞ւնն են ողջունում, Արմեն Վարդանյանը պատասխանեց. «Ցավոք, եվրոպացի պաշտոնյաներն այլ տեսանկյունից են նայում հարցին՝ որպես հումանիտար ժեստի դրսեւորում, բարի կամքի դրսեւորում։ Բայց իրականում Ադրբեջանի նպատակն այլ է. փորձում է կտրել Արցախը Հայաստանից եւ փորձել այդ կերպ ինտեգրել Արցախին Ադրբեջանի կազմում։ Ցավոք, եվրոպական կողմը կամ չի հասկանում այդ պահերը, կամ էլ մատների արանքով է դրան նայում։ Ակնհայտ է, որ Ադրբեջանի նպատակն է, որ ժամանակի ընթացքում ընդհանրապես Արցախ-Հայաստան կապը կտրվի»։

«Առավոտ» օրաթերթ

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղյուր կայքում։

Ավելացնել նոր մեկնաբանություն

From the author

1
Ադրբեջանցի օգտատերերը բողոքում են՝ Բաքվում շատերն անտուն են, բայց ամբողջ գումարը դնում են Արցախի վրա․ ադրբեջանագետ
zinvor
70 օրից ավելի է՝ Սոթքի զորամասի դիրքերում հերթափոխ չի եղել. «Հրապարակ»
Բազմիցս պատրաստակամություն ենք հայտնել առանց հետագա հապաղման ստորագրել խաղաղության համաձայնագիրն Ադրբեջանի հետ․ ԱԳ նախարար
01
Ադրբեջանը վտանգավոր ծավալի սպառազինություն է սկսել գնել. Տիգրան Աբրահամյան
Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի հարցը ՀՀ ԱԳՆ-ի մշտական ուշադրության կենտրոնում է. ԱԳ փոխնախարար
Իսրայելը ԱՄՆ-ի աջակցությամբ ուժգին հարված է հասցնելու Իրանի կարևոր ենթակառուցվածքներին․ Այվազյան
Ինչո՞ւ չեք հրապարակում խաղաղության պայմանագրի 13 համաձայնեցված կետերը․ Փաշինյանի պատասխանը (տեսանյութ)
71
Բնիկ հայ բնակչությանը բռնի տեղահանելուց հետո Ադրբեջանն այժմ էլ ջնջում է հայկական հետքը․ Գեղամ Ստեփանյան
90
Իսկ հիմա Ալիևը խոսում է Սյունիքի և Հայաստանի մյուս մարզերի նկատմամբ իրենց ախորժակի և երկարաժամկետ պլանների մասին․ Աբրահամյան
Մենք չենք կարող խրախուսել կամ ողջունել ցանկացած էսկալացիա․ Արարատ Միրզոյան
6
ՀՀ ՄԻՊ-ը Բեռլինում միջազգային համաժողովին խոսել է անհետ կորածների ճակատագրերի, գերիների ազատ արձակման մասին
1
ԱԺ-ն չընդունեց Արցախից բռնի տեղահանվածների կենսագործունեության պայմանների ուսումնասիրման քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին նախագիծը
42
Օգտվելով Իրանի ուշադրության հնարավոր շեղումից՝ Բաքուն կարող է փորձել խոշոր հարձակում ձեռնարկել․ պատմաբան
02
Պայթյունավտանգ իրավիճակ Հայաստանի շուրջը
8
Անձը արտասահման է մուտք գործում ոչ թե փախստականի վկայականով, այլ ՀՀ քաղաքացու անձնագրով․ փաստաբանը՝ ՀՀ սահմանները հատելիս փախստականի վկայականը ներկայացնելու մասին
2
Ֆրանսիայում թուրք երկրպագուները դանակներով հարձակվել են հայ ֆուտբոլիստների վրա
Ռուսաստանի վարչապետն աշխատանքային այցով կժամանի Հայաստան
90
Մեր ռեգիոնում պրոցեսներն արագացել են, և մեծ է ռիսկը, որ մեր սահմանների հարևանությամբ նոր պայթյունի կլինի. Աբրահամյան