1

ԱԺ-ն չընդունեց Արցախից բռնի տեղահանվածների կենսագործունեության պայմանների ուսումնասիրման քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին նախագիծը

Հեղինակ
Հասմիկ Անդրեասյան

Ազգային ժողովը դեմ քվեարկեց «Հայաստան» խմբակցության ներկայացրած՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսագործունեության պայմաններն ուսումնասիրելու նպատակով ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին նախագծին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագծին դեմ է քվեարկել 56 պատգամավոր, կողմ՝ 28։  

Քվեարկությունից առաջ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը նշել է, որ նախագծին դեմ են քվեարկելու, քանի որ քննիչ հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտության մասին հիմնավորումները փաստարկված չէին։

«Ինչպես գիտեք, Հայաստանի Հանրապետության կառավարությունը և կառավարող խմբակցությունն առաջին իսկ օրվանից բազմաթիվ ծրագրեր են իրականացրել և մի շարք օրենսդրական կարգավորումներ ներդրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կենսագործունեության պայմանների ապահովման, սոցիալական աջակցության, բնակարանային ապահովության և մի շարք այլ ծրագրերի ուղղությամբ, և դրանք շարունակվում են։ Եվ մեր հանրությունը ամենօրյա ռեժիմով դա տեսնում է։

Կարծում ենք, որ խորհրդարանական ընդդիմությունն իր պատգամավորական գործառույթների շրջանակներում օժտված է բոլոր լիազորություններով և լծակներով, որպեսզի անի հարցադրումներ, հարցապնդումներ՝ գտնելու այն փաստերը և տեղեկությունները, որոնք մտահոգում են իրենց` այս գործընթացների հետ կապված։ Մենք՝ որպես կառավարող մեծամասնություն, պատրաստ ենք աշխատել խորհրդարանական ընդդիմության հետ բոլոր ձևաչափերում, այդ թվում՝ հանձնաժողովներում, ինչու չէ նաև աշխատանքային խմբեր ստեղծելով, եթե դրա անհրաժեշտություն լինի։ Երեկ լսելով հիմնական զեկուցողին՝ չտեսանք փաստարկված հիմնավորում, թե ինչո՞ւ է պետք այդ հարցերի պատասխանները ստանալ հենց քննիչ հանձնաժողովի ստեղծմամբ։ Հիմնավորումները բավականաչափ փաստարկված չէին, և հետևաբար, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեմ է քվեարկելու այս նախագծին»,- ասել է Կոնջորյանը։

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի կարծիքով՝ խորհրդարանական մեծամասնությունը փորձում է հրաժարվել սահմանադրական իր պարտականությունների կատարումից, որի առաքելություններից մեկն է խորհրդարանական վերահսկողական գործառույթների իրականացումը։

«Այն, ինչ մենք լսեցինք քաղաքական մեծամասնության կողմից, ընդամենը փորձ է հրաժարվել սահմանադրական պարտականությունների կատարումից։ Ուզում եմ հիշեցնել, որ քննիչ հանձնաժողովի կարևոր առաքելություններից մեկը պառլամենտի վերահսկողական գործառույթի իրականացումն է։ Եվ եթե երեկ բավարար չափով հիմնավորումներ չեք լսել, դա չի նշանակում, որ փաստարկված չէ։ Այն, որ հսկայական միջոցները, այդ թվում՝ սփյուռքից ու նաև միջազգային կազմակերպություններից, հատկացվել են Արցախի ժողովրդի կենսապայմանների բարելավման համար, և պառլամենտը ունի ու պարտավոր է իրականացնել արդյունավետ վերահսկողություն, այս հանձնաժողովի կարևոր առաքելություններից մեկը պետք է լիներ։ Եթե դուք չեք մասնակցելու, նշանակում է` դուք տորպեդահարում եք և հրաժարվում եք սահմանադրական ձեր պարտականություններից»,- նշել է Մինասյանը։

Ավելացնել նոր մեկնաբանություն

From the author

1
Ադրբեջանցի օգտատերերը բողոքում են՝ Բաքվում շատերն անտուն են, բայց ամբողջ գումարը դնում են Արցախի վրա․ ադրբեջանագետ
zinvor
70 օրից ավելի է՝ Սոթքի զորամասի դիրքերում հերթափոխ չի եղել. «Հրապարակ»
Բազմիցս պատրաստակամություն ենք հայտնել առանց հետագա հապաղման ստորագրել խաղաղության համաձայնագիրն Ադրբեջանի հետ․ ԱԳ նախարար
01
Ադրբեջանը վտանգավոր ծավալի սպառազինություն է սկսել գնել. Տիգրան Աբրահամյան
Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի հարցը ՀՀ ԱԳՆ-ի մշտական ուշադրության կենտրոնում է. ԱԳ փոխնախարար
Իսրայելը ԱՄՆ-ի աջակցությամբ ուժգին հարված է հասցնելու Իրանի կարևոր ենթակառուցվածքներին․ Այվազյան
Ինչո՞ւ չեք հրապարակում խաղաղության պայմանագրի 13 համաձայնեցված կետերը․ Փաշինյանի պատասխանը (տեսանյութ)
71
Բնիկ հայ բնակչությանը բռնի տեղահանելուց հետո Ադրբեջանն այժմ էլ ջնջում է հայկական հետքը․ Գեղամ Ստեփանյան
90
Իսկ հիմա Ալիևը խոսում է Սյունիքի և Հայաստանի մյուս մարզերի նկատմամբ իրենց ախորժակի և երկարաժամկետ պլանների մասին․ Աբրահամյան
Մենք չենք կարող խրախուսել կամ ողջունել ցանկացած էսկալացիա․ Արարատ Միրզոյան
6
ՀՀ ՄԻՊ-ը Բեռլինում միջազգային համաժողովին խոսել է անհետ կորածների ճակատագրերի, գերիների ազատ արձակման մասին
1
ԱԺ-ն չընդունեց Արցախից բռնի տեղահանվածների կենսագործունեության պայմանների ուսումնասիրման քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին նախագիծը
42
Օգտվելով Իրանի ուշադրության հնարավոր շեղումից՝ Բաքուն կարող է փորձել խոշոր հարձակում ձեռնարկել․ պատմաբան
02
Պայթյունավտանգ իրավիճակ Հայաստանի շուրջը
8
Անձը արտասահման է մուտք գործում ոչ թե փախստականի վկայականով, այլ ՀՀ քաղաքացու անձնագրով․ փաստաբանը՝ ՀՀ սահմանները հատելիս փախստականի վկայականը ներկայացնելու մասին
2
Ֆրանսիայում թուրք երկրպագուները դանակներով հարձակվել են հայ ֆուտբոլիստների վրա
Ռուսաստանի վարչապետն աշխատանքային այցով կժամանի Հայաստան
90
Մեր ռեգիոնում պրոցեսներն արագացել են, և մեծ է ռիսկը, որ մեր սահմանների հարևանությամբ նոր պայթյունի կլինի. Աբրահամյան
00
Ռազմարդյունաբերությունը զարգացում է ունեցել, այն պետք է շարունակական լինի. Անդրանիկ Քոչարյան
08
ԱԺ քննիչ հանձնաժողովը կտա պատասխանը` ովքեր են 44-օրյա պատերազմի մեղավորները. Շահրամանյան
Սահմանազատման հաջորդ փուլի վերաբերյալ դեռ որոշում չկա. փոխվարչապետ
2020
Այսօր 44-օրյա պատերազմի մեկնարկի 4-րդ տարելիցն է