78965

Ուղիղ մեկ տարի առաջ ձերբակալվեց Ռուբեն Վարդանյանը

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

Այսօր լրանում է մեկ տարին՝ ինչ Ադրբեջանի իշխանությունները կամայականորեն կալանավորեցին հայտնի գործարար և մարդասեր Ռուբեն Վարդանյանին: Նրա ձերբակալությանը հաջորդեցին արցախցի մյուս գործիչների՝ Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի,  Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի, հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանի ձերբակալությունները, գրում է News.am-ը:

«Հորս կամայական ազատազրկումը՝ առանց որևէ ապացույցի կամ արդար դատաքննության, միջազգային բոլոր նորմերի և օրենքների բացահայտ խախտում է,-ասել է Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը։ -Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանն ակտիվացնել ջանքերը՝ ապահովելու նրա անհապաղ և անվերապահ ազատ արձակումը՝ Ադրբեջանում անօրինաբար կալանավորված մյուս հայ ղեկավարների հետ միասին»:

Չնայած Եվրախորհրդարանի, Ֆրանսիայի Սենատի, Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի և Լորդերի պալատի, ԱՄՆ-ի Կոնգրեսի ղեկավարների, գործարար աշխարհի և համայնքային առաջնորդների՝ հայ բանտարկյալներին ազատ արձակելու մասին բազմաթիվ կոչերին, Ռուբեն Վարդանյանը շարունակում է մնալ նախնական կալանքի տակ՝ առանց անգամ դատավարության օրվա նշանակման կամ նրա նկատմամբ պաշտոնապես մեղադրանքի առաջադրման:

«Մեկ տարի կալանքի տակ պահելն առանց դատավարության կամ կոնկրետ ապացույցների՝ վկայում է այս գործի քաղաքական բնույթը,- նկատել է Վարդանյան ընտանիքի միջազգային իրավապաշտպան Ջարեդ Գենսերը: - Ադրբեջանը պետք է հարգի Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրով ստանձնած պարտավորությունները և անհապաղ ազատ արձակի Ռուբեն Վարդանյանին»։

Վարդանյանը կարճ ժամանակով զբաղեցրել է Լեռնային Ղարաբաղի պետնախարարի պաշտոնը և  խիստ քննադատության է ենթարկել  Ադրբեջանին՝ ացախահայության նկատմամբ դաժան վերաբերմունքի և միջազգային իրավունքի խախտումների համար։

COP29-ը հյուրընկալելու  հետ կապված՝ Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի վատթարացման հարցերը գտնվում են միջազգային ուշադրության կենտրոնում: Նոյեմբերին անցկացվելիք համաժողովից առաջ Ադրբեջանը կոչ է արել «համաշխարհային զինադադար» հաստատել և դադարեցնել ընթացիկ բոլոր հակամարտությունները, ինչը քննդատվել է՝ հաշվի առնելով Ադրբեջանում ազատազրկված անձանց աճող թիվը և մարդու իրավունքների հարցերով միջազգային իրավունքի շարունակական խախտումները:

Շատ իրավապաշտպան կազմակերպություններ, այդ թվում՝ Freedom House-ը, պնդում են, որ Ադրբեջանի գործողությունները Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ էին, և էթնիկ հայերը «դիտավորյալ կերպով ենթարկվել են կանոնավոր հարձակումների, ահաբեկման, զրկվել են հիմնարար իրավունքներից և համապատասխան կենսապայմաններից, ինչպես նաև Ադրբեջանի կողմից ենթարկվել են բռնի տեղահանման»։ Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն ևս, ի թիվս այլոց, հաստատում է, որ Ադրբեջանի գործողությունները համապատասխանում են «ցեղասպանություն»  ոճրագործությանը:

2017 թվականից ի վեր Ադրբեջանը հետևողականորեն զիջում է իր դիրքերը Freedom House-ի  «Ազատությունն աշխարհում» զեկույցում՝ ներկայումս 100 միավորից ունենալով ընդամենը 7-ը։ Կոռուպցիայի ընկալման ինդեքսում էլ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպությունը 180 երկրների մեջ Ադրբեջանին հատկացրել է 154-րդ տեղը՝ հաշվի առնելով համատարած կոռուպցիայի մակարդակը, մրցակից քաղաքական գործիչների նկատմամբ ճնշումներն ու քաղաքացիական ակտիվության սահմանափակումները:

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

From the author

աբֆ
Հորս հատուկ խցում են տեղավորել, 48 ժամ չեն թողել՝ ջուր խմի. Ռուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը Le Point-ին
458965
Այն կետերը, որոնք արդեն իսկ համաձայնեցված են, առնվազն բավարար են Հայաստանի ու Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար. ԱԳ փոխնախարար
ասդռֆտհգ
Ալիևի նոր պահանջը. ի՞նչ է նշանակում պատժել «ադրբեջանցիների հանդեպ բռնություն կատարողներին»
asvdfb
Հայ դատի գրասենյակը COP29-ին ընդառաջ եվրոպացի գործիչներին իրազեկում է Ադրբեջանում բնապահպանական և մարդու իրավունքներին առնչվող խնդիրների մասին
սդֆգբվ
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա. նախատեսված է հանդիպում Էմանուել Մակրոնի հետ
bfdngf
Լուրջ մտահոգություններ կան, որ Ադրբեջանը կփորձի նոր ռազմական ծրագրեր իրականացնել Հայաստանի և մեր տարածքների դեմ. Միրզոյան
սվդբֆն
Ինչ հետախուզական տվյալներ ունի Բաքուն և ինչպես է պատրաստվում դրանք օգտագործել 
վդբֆ
Լիբանանում ՀՀ ԶՈՒ խաղաղապահ զորախումբը ծառայություն է իրականացնում մարտական գործողությունների գոտուց դուրս. ՊՆ
386
Ես չեմ բացառում, որ վաղը, մյուս օրը Ադրբեջանը մի նոր պատճառ կգտի, որ չստորագրի խաղաղության պայմանագիրը. Ալեն Սիմոնյան
asdxc
ՀՀ-ն պատրաստ է լիովին ապահովել մարդկանց եւ բեռնափոխադրումների անվտանգությունն իր տարածքում. Փաշինյան
սադֆ
Խորամանկություն Սահմանադրական դատարանի ձեռամբ՝ Բաքվի պարտադրանքո՞վ
7896
Ռազմարդյունաբերական կոմիտեին նոր գործառույթներ կտրվեն
դսֆվգբ9
Բաքվում իրականացվում են կոնկրետ քայլեր այսպես կոչված «մեծ վերադարձի» պետական հայեցակարգը կյանքի կոչելու համար
սադ
Անկախության հռչակագիրը՝ «զավակին խժռող ծնող». Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 26-ի որոշմամբ ամրագրել է, որ ՀՀ-ն հրաժարվում է Արցախյան հարցից. Գոհար Մելոյան
սվսդֆ
Ինչու Փաշինյանը արհամարհեց Բայդենի «հրաժեշտի» ընդունելությունը
յհգֆբ
Կարս-Գյումրի երկաթգիծը կարող է նոր դարպաս դառնալ երկու երկրների համար. ՀՀ ԱԳ փոխնախարարի հարցազրույցն «Anadolu»-ին
սդա
Իրանը պարզապես հարևան չէ ՀՀ-ի համար, այն բարեկամ երկիր է, ժողովուրդները ջերմ են միմյանց նկատմամբ. Պապոյան
քցվդ
«Պատմության միտումնավոր ջնջում». Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում ոչնչացնում է հայկական ժառանգությունը. NOS
սդսվֆբ
Առաջին անգամ բուժօգնության անվճար դասընթաց՝ լրատվամիջոցների ներկայացուցիչների համար
սդսվֆբ
Առաջին անգամ բուժօգնության անվճար դասընթաց՝ լրատվամիջոցների ներկայացուցիչների համար
սվա
Հանդիպել են Հայաստանի ու Իրանի ԱԳ նախարարները. անդրադարձ է կատարվել ապաշրջափակման հարցերին
4125
Իմ կոտրված ձեռքերով արթնացրի որդուս ու տվեցի քեզ... չիմանալով, որ դավադիր պատերազմ ես. Կարին Տոնոյան
78965
Ուղիղ մեկ տարի առաջ ձերբակալվեց Ռուբեն Վարդանյանը
ցղս
Ռազմարդյունաբերական կոմիտեին կտրվեն նոր գործառույթներ. օրինագիծը ստացել է դրական եզրակացություն