7896

Ռազմարդյունաբերական կոմիտեին նոր գործառույթներ կտրվեն

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

Հայաստանում նախատեսվում է Ռազմարդյունաբերական կոմիտեին նոր 4 գործառույթ տալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`«Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը: «Սրանով նախարարությունն առաջարկում է հիմնական 4 նոր գործառույթով օժտել Ռազմարդյունաբերական կոմիտեին, որոնք գալիս են էլի ավելի նպաստելու մեր երկրում ռազմական արդյունաբերության զարգացմանը»,- ասաց Հայրապետյանը:

Կոմիտեի համար օրենսդրական իրավական դաշտ է ստեղծվում՝ օրենքն ընդունվելուց հետո կարգեր մշակելու: «Դրանցից առաջինով մենք մտադիր ենք էլ ավելի կանոնակարգել գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների ձևակերպումը, կազմումը, անցկացումը, հաշվետվությունն ու ֆինանսավորումը»,-ասաց Մխիթար Հայրապետյանը:

Նախարարությունն ունի շուրջ 4.2 մլրդ դրամի բյուջե, որով խրախուսում է ռազմարդյունաբերողների կողմից գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների իրականացումը, որի հիմքում դրված է նորարարությունը, նորագույն տեխնոլոգիաների խթանումը ռազմարդյունաբերությունը կազմակերպելիս: «Այսօր էլ այդ աշխատանքները կատարվում են: Սակայն մի շարք իրավահարաբերություններ՝ պետական կառույցների, ուժային կառույցների, մասնավոր հատվածի միջև, կանոնակարգված չեն: Մենք առաջին կարգով մտադիր ենք կանոնակարգել ամբողջ դաշտը՝ հեշտացնելու այն ռազմարդյունաբերողների գործը, որոնք ցանկանում են պետական ֆինանսավորումից օգտվել՝ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքներ իրականացնելու՝ հետագայում դրանք սերիական արտադրության ուղղելու նպատակով»,-ասաց նախարարը:

Երկրորդ ուղղությունը, որով կանոնակարգումներ են իրականացվելու, վերաբերում է փորձանմուշների արտադրությանը: Այս մասով նախարարությունն ունի 1.5 մլրդ դրամի բյուջե: «Սակայն սրա տակ որևէ մեխանիզմ դրված չէ: Առաջարկում ենք մեզ տալ գործիքակազմ՝ մշակելու այդ մեխանիզմները, դրա տակ դնելու համակարգ»,-ասաց Մխիթար Հայրապետյանը՝ հավելելով, որ խրախուսում են, որ հենց պետական ներդրման միջոցով, ՊՆ-ի պահանջով համապատասխան փորձանմուշները ֆինանսավորվեն նախարարության կողմից:

Երրորդ կարգը վերաբերում է պետական փորձարկումների գործընթացին: Վերացվում են արհեստական, բյուրոկրատական խոչընդոտները, որոնք ազդում են պետական փորձարկման ամբողջ գործընթացի վրա: «Պետական փորձարկման համար անհրաժեշտ անգամ մեկ փամփուշտի համար կառավարության առանձին որոշումների ճանապարհով ենք գնում: Հետայսու մտադիր ենք ԲՏԱ նախարարի և Պաշտպանության նախարարի հրամանով այս հարցը կարգավորել, որը մի քանի անգամ արագացնելու է պետական փորձարկումների տեմպերը»,-ասաց նա:

Չորրորդ՝ հնարավորություն է տրվելու պետական հաստատությանը, որը հիմնական քաղաքականությունը մշակող մարմինն է, հատկապես արտակարգ իրավիճակներում, օգտագործելով պետական գործիքակազմը, ձեռք բերել ռազմական նշանակության հումք, արտադրանք, լրամասեր, բաղադրիչներ, նյութեր, որոնք հետագայում կմատակարարի արդեն մասնավոր հատվածի ռազմաարդյունաբերությամբ զբաղվող ընկերություններին:

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

From the author

աբֆ
Հորս հատուկ խցում են տեղավորել, 48 ժամ չեն թողել՝ ջուր խմի. Ռուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը Le Point-ին
458965
Այն կետերը, որոնք արդեն իսկ համաձայնեցված են, առնվազն բավարար են Հայաստանի ու Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար. ԱԳ փոխնախարար
ասդռֆտհգ
Ալիևի նոր պահանջը. ի՞նչ է նշանակում պատժել «ադրբեջանցիների հանդեպ բռնություն կատարողներին»
asvdfb
Հայ դատի գրասենյակը COP29-ին ընդառաջ եվրոպացի գործիչներին իրազեկում է Ադրբեջանում բնապահպանական և մարդու իրավունքներին առնչվող խնդիրների մասին
սդֆգբվ
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա. նախատեսված է հանդիպում Էմանուել Մակրոնի հետ
bfdngf
Լուրջ մտահոգություններ կան, որ Ադրբեջանը կփորձի նոր ռազմական ծրագրեր իրականացնել Հայաստանի և մեր տարածքների դեմ. Միրզոյան
սվդբֆն
Ինչ հետախուզական տվյալներ ունի Բաքուն և ինչպես է պատրաստվում դրանք օգտագործել 
վդբֆ
Լիբանանում ՀՀ ԶՈՒ խաղաղապահ զորախումբը ծառայություն է իրականացնում մարտական գործողությունների գոտուց դուրս. ՊՆ
386
Ես չեմ բացառում, որ վաղը, մյուս օրը Ադրբեջանը մի նոր պատճառ կգտի, որ չստորագրի խաղաղության պայմանագիրը. Ալեն Սիմոնյան
asdxc
ՀՀ-ն պատրաստ է լիովին ապահովել մարդկանց եւ բեռնափոխադրումների անվտանգությունն իր տարածքում. Փաշինյան
սադֆ
Խորամանկություն Սահմանադրական դատարանի ձեռամբ՝ Բաքվի պարտադրանքո՞վ
7896
Ռազմարդյունաբերական կոմիտեին նոր գործառույթներ կտրվեն
դսֆվգբ9
Բաքվում իրականացվում են կոնկրետ քայլեր այսպես կոչված «մեծ վերադարձի» պետական հայեցակարգը կյանքի կոչելու համար
սադ
Անկախության հռչակագիրը՝ «զավակին խժռող ծնող». Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 26-ի որոշմամբ ամրագրել է, որ ՀՀ-ն հրաժարվում է Արցախյան հարցից. Գոհար Մելոյան
սվսդֆ
Ինչու Փաշինյանը արհամարհեց Բայդենի «հրաժեշտի» ընդունելությունը
յհգֆբ
Կարս-Գյումրի երկաթգիծը կարող է նոր դարպաս դառնալ երկու երկրների համար. ՀՀ ԱԳ փոխնախարարի հարցազրույցն «Anadolu»-ին
սդա
Իրանը պարզապես հարևան չէ ՀՀ-ի համար, այն բարեկամ երկիր է, ժողովուրդները ջերմ են միմյանց նկատմամբ. Պապոյան
քցվդ
«Պատմության միտումնավոր ջնջում». Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում ոչնչացնում է հայկական ժառանգությունը. NOS
սդսվֆբ
Առաջին անգամ բուժօգնության անվճար դասընթաց՝ լրատվամիջոցների ներկայացուցիչների համար
սդսվֆբ
Առաջին անգամ բուժօգնության անվճար դասընթաց՝ լրատվամիջոցների ներկայացուցիչների համար
սվա
Հանդիպել են Հայաստանի ու Իրանի ԱԳ նախարարները. անդրադարձ է կատարվել ապաշրջափակման հարցերին
4125
Իմ կոտրված ձեռքերով արթնացրի որդուս ու տվեցի քեզ... չիմանալով, որ դավադիր պատերազմ ես. Կարին Տոնոյան
78965
Ուղիղ մեկ տարի առաջ ձերբակալվեց Ռուբեն Վարդանյանը
ցղս
Ռազմարդյունաբերական կոմիտեին կտրվեն նոր գործառույթներ. օրինագիծը ստացել է դրական եզրակացություն