Ադրբեջանը ձերբակալել է Արցախի քաղաքացուն
Լաչինի միջանցքում տեղադրված անցակետում ադրբեջանցի ուժայինների կողմից առևանգված Արցախի քաղաքացին ձերբակալվել է։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հաղորդում է, որ ձերբակալված անձը «ցեղասպանության գործով միջազգային հետախուզման մեջ էր գտնվում»։
Արցախի պետնախարարն ավելի վաղ հայտնել էր, որ բուժման նպատակով Հայաստան տեղափոխվող հիվանդներից Ադրբեջանի կողմից արգելանքի է վերցվել Արցախի 68-ամյա մի քաղաքացի և անցակետից տեղափոխվել այլ վայր։
Մարդու իրավունքների պաշտպանն այնուհետև պնդել էր, որ Վագիֆ Խաչատրյանն առևանգվել է Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչների կողմից և տեղափոխվել անհայտ ուղղությամբ։
Ավելացնել նոր մեկնաբանություն