Պետք է պատրաստվել պատերազմի. Լաչինի միջանցքը բացելու հարցը կարող է լուծվել միայն ռազմական ճանապարհով. Վարդանով․ «NEWS.am»

Պետք է պատրաստվել պատերազմի. Լաչինի միջանցքը բացելու հարցը կարող է լուծվել միայն ռազմական ճանապարհով. Վարտանով․ «NEWS.am»

Հեղինակ
Հասմիկ Անդրեասյան

Մենք Հայաստանով բարձր ատյաններում հրաժարվել ենք Արցախի անվտանգության երաշխավորը լինելուց. 2020 թվականը մեզ մի քիչն թուլացրել է եւ մենք ոչ մի լուրջ ռեֆորմների չենք ենթարկում մեր պաշտպանական համակարգը, որի մի փոքրիկ մասն է կազմում բանակը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Ողջ մնալու արվեստը» ռազմահայրենասիրական ՀԿ-ի նախագահ, հետախույզ, ազատամարտիկ Վովա Վարդանովը:

«Երեք տարին բավական մեծ ժամական է եւ եթե մենք այդ փոփոխությունները անեինք, մենք անգամ երկու տարում այնպիի արդյունքներ կտայինք, որ բոլորն աշխարհով մեկ կզարմանային: Եթե  մենք դա չենք արել ու հույսներս դրել ենք համաշխարհային ակտորների վրա, պետք է հաշվի առնենք այդ դեպքում Ուկրաինայի իրավիճակը, Արեւմուտքի ցանկությունը այստեղ մտնելու, Հայաստանի՝ Իրանի անվտանգության բաղկացուցիչ մաս  լինելը: Այդ բոլորը հաշվի առնելով դիվանագետները լիքը աշխատելու բան ունեն, գիշերներն էլ մի քիչ սովորելու: Աշխարհի հետ խոսում են երկու լեզվով՝ խոսալով եւ կռվելով, երկուսում էլ թերանում ենք: 

Մենք միշտ ունեցել ենք փողոցի խոշոր տղու վրա հենվելու մոտեցումը, որին մեկ-մեկ սխալմամբ մեծ եղբայր էինք ասում: Իսկ նա երիտասարդ, հիմար դաշնակից էր մեզ համար եւ շատ հաճախ մեզ օգուտ տալու փոխարեն, վնաս էր տալու»,-ասաց նա:

Հարցին, թե այս իրավիճակում ինչ պետք է անի Հայաստանը, Վարդանովը պատասխանեց. «Պատրաստվել պատերազմի: Բոլոր խելացի մարդիկ ասում են, որ խաղաղությունը տրված է պտերազմի պատրաստվելու համար: Մենք պետք է պատրաստվենք պատերազմի՝ անկախ նրանից, պատերազմ կլինի, թե չի լինի»:

Նրա համոզմամբ, Լաչինի միջանցքը բացելու հարցը կարող է լուծվել միայն ռազմական ճանապարհով. «Պարտադիր չէ հարձակվենք, բյց եթե դու պատրաստվել ես, պատրաստել ես քո հասարակությունը, ոչ թե կեղծ խաղաղություն ես քարոզում, իրականում քո վախկոտությունը թաքցնելով խաղաղության քողի տակ: Եթե լավ պատրաստվես պատերազմի, հակառակորդը դա կգնահատի եւ չի բացառվում, որ առանց բախումների զիջումների գնա, այդ թվում նաեւ ստիպված լինի նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունը հարգել»,-ընդգծեց նա:

Ավելացնել նոր մեկնաբանություն

From the author

1
Ադրբեջանցի օգտատերերը բողոքում են՝ Բաքվում շատերն անտուն են, բայց ամբողջ գումարը դնում են Արցախի վրա․ ադրբեջանագետ
zinvor
70 օրից ավելի է՝ Սոթքի զորամասի դիրքերում հերթափոխ չի եղել. «Հրապարակ»
Բազմիցս պատրաստակամություն ենք հայտնել առանց հետագա հապաղման ստորագրել խաղաղության համաձայնագիրն Ադրբեջանի հետ․ ԱԳ նախարար
01
Ադրբեջանը վտանգավոր ծավալի սպառազինություն է սկսել գնել. Տիգրան Աբրահամյան
Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի հարցը ՀՀ ԱԳՆ-ի մշտական ուշադրության կենտրոնում է. ԱԳ փոխնախարար
Իսրայելը ԱՄՆ-ի աջակցությամբ ուժգին հարված է հասցնելու Իրանի կարևոր ենթակառուցվածքներին․ Այվազյան
Ինչո՞ւ չեք հրապարակում խաղաղության պայմանագրի 13 համաձայնեցված կետերը․ Փաշինյանի պատասխանը (տեսանյութ)
71
Բնիկ հայ բնակչությանը բռնի տեղահանելուց հետո Ադրբեջանն այժմ էլ ջնջում է հայկական հետքը․ Գեղամ Ստեփանյան
90
Իսկ հիմա Ալիևը խոսում է Սյունիքի և Հայաստանի մյուս մարզերի նկատմամբ իրենց ախորժակի և երկարաժամկետ պլանների մասին․ Աբրահամյան
Մենք չենք կարող խրախուսել կամ ողջունել ցանկացած էսկալացիա․ Արարատ Միրզոյան
6
ՀՀ ՄԻՊ-ը Բեռլինում միջազգային համաժողովին խոսել է անհետ կորածների ճակատագրերի, գերիների ազատ արձակման մասին
1
ԱԺ-ն չընդունեց Արցախից բռնի տեղահանվածների կենսագործունեության պայմանների ուսումնասիրման քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին նախագիծը
42
Օգտվելով Իրանի ուշադրության հնարավոր շեղումից՝ Բաքուն կարող է փորձել խոշոր հարձակում ձեռնարկել․ պատմաբան
02
Պայթյունավտանգ իրավիճակ Հայաստանի շուրջը
8
Անձը արտասահման է մուտք գործում ոչ թե փախստականի վկայականով, այլ ՀՀ քաղաքացու անձնագրով․ փաստաբանը՝ ՀՀ սահմանները հատելիս փախստականի վկայականը ներկայացնելու մասին
2
Ֆրանսիայում թուրք երկրպագուները դանակներով հարձակվել են հայ ֆուտբոլիստների վրա
Ռուսաստանի վարչապետն աշխատանքային այցով կժամանի Հայաստան
90
Մեր ռեգիոնում պրոցեսներն արագացել են, և մեծ է ռիսկը, որ մեր սահմանների հարևանությամբ նոր պայթյունի կլինի. Աբրահամյան