6

Արցախը հանձնվել է 2020թ․ նոյեմբերի 9-ին, իսկ հոգեվարքը հնարավոր եղավ երեք տարի երկարաձգել բացառապես արցախահայության հերոսության շնորհիվ. Արմեն Այվազյան․ «Փաստինֆո»

Հեղինակ
Հասմիկ Անդրեասյան

Տարիներ շարունակ հասարակությանը խաբեցին, թե Արցախի հիմնախնդիրը միայն Արցախով է սահմանափակվում, մինչդեռ այն Հայկական հարցի բաղկացուցիչ մասն էր։ Այսինքն՝ Արցախը հայկական վերահսկողության տակ պահելը ՀՀ միջնաժամկետ և երկարաժամկետ անվտանգության գրավականն էր։ Այժմ՝ Արցախի կորստով, Հայաստանի գոյությանը սպառնացող վտանգն անզեն աչքով է տեսանելի. թշնամին կարող է փորձել 24 ժամում Սյունիքի հետ անել այն, ինչ արեց Արցախի հետ։ Իսկ քանի դեռ Արցախը կար, չէր կարող։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման տեսակետ հնչեցրեց ռազմական պատմաբան Արմեն Այվազյանը։

«Արցախի կարևորությունն այդպես էլ չբացատրվեց հասարակությանը, դրա համար էլ հասանք այս վիճակին։ Երկրի ղեկավարությունը չլսեց մեզ՝ մասնագետներիս, չկարևորեցին նախազգուշացումներն ու կորցրեցինք Արցախը, Հայաստանի հանրապետությունն էլ կորցնելու եզրին ենք։  Ադրբեջանցիների կողմից Արցախը պաշարելու ամենասկզբում ասացի, որ պաշարումը կարելի է ճեխքել միայն ռազմական ճանապարհով։ ՀՀ ղեկավարությունը չլսեց, չնախապատրաստվեց դրան,  օգնության չհասավ Արցախին, հույսը դրեց ՄԱԿ-ի, Եվրոպայի, ՌԴ-ի միջամտության վրա, իսկ Ադրբեջանն այդ ընթացքում պատրաստվեց ռազմական  լուծման ու հասավ իր ուզածին։ Ու, փաստացի, Արցախի կորստով քանդվեց Հայաստանի երկարաժամկտ անվտանգության  հիմնասյուներից մեկը․ տեսնենք՝ հիմա ոնց է դիմանալու Հայաստանը, դիմանալու՞ է, թե՞ ոչ»,-շեշտեց Այվազյանը։

Ուրիշ փուլ ենք մտել ու կոնկրետ խնդիրներ են դրված, որոնք, զրուցակցիս խոսքով, շտապ պետք է լուծել, իսկ Արցախի հարցում դեռ տևական ժամանակ, ցավոք, չենք կարող որևէ ակնկալիք ունենալ։

Ստեղծված իրավիճակում ազգ-բանակ կառուցելն այլընտրանք չունի։ Իրանի, Հնդկաստանի ու Ֆրանսիայի հետ ռազմական փոխօգնության ու ռազմատեխնիկական փոխգործակցության պայմանագիր ստորագրելը ևս ոչ թե ցանկալի է, այլ՝ անհրաժեշտ։ Ավելին, այդ երկրների հետ խոշոր համատեղ զորավարժությունների անցկացումն է հրատապ համարում զրուցակիցս։ Այդ ամենին զուգահեռ, բնականաբար, Սյունիքի ու սահմանամերձ մյուս շրջանների պաշտպանունակության մակարդակը բարձրացնել է պետք։
 
«Արցախը հանձնվել է 2020թ․ նոյեմբերի 9-ին, իսկ հոգեվարքը որ երեք տարի տևեց,  բացառապես արցախահայության հերոսության, մաքառումի, հողին կառչած լինելու շնորհիվ էր։ 2020թ․նոյեմբերի 10-ին՝ չարաբաստիկ համաձայնագրի ստորագրումից մի քանի ժամ անց իմ ելույթում կարծիք էի հայտնել, որ մի քանի ամսում Արցախը դատարակվելու է, քանի որ այդ փաստաթղթի դրույթները դեպի դա էին տանելու։ Բայց մարդիկ, ի զարմանս շատերիս, վերադարձան Արցախ, կառչեցին հայրենի հողին, նաև միամտաբար հավատացին միաջզգային համայնքին, խաղաղապահներին․․․Նրանք երեք տարի համառորեն պահեցին Արցախը, երկարաձգեցին նրա անկումը։ Դա բոլոր առումներով անհավասար պայքար էր»,-նկատեց Այվազյանը։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։

Ավելացնել նոր մեկնաբանություն

From the author

1
Ադրբեջանցի օգտատերերը բողոքում են՝ Բաքվում շատերն անտուն են, բայց ամբողջ գումարը դնում են Արցախի վրա․ ադրբեջանագետ
zinvor
70 օրից ավելի է՝ Սոթքի զորամասի դիրքերում հերթափոխ չի եղել. «Հրապարակ»
Բազմիցս պատրաստակամություն ենք հայտնել առանց հետագա հապաղման ստորագրել խաղաղության համաձայնագիրն Ադրբեջանի հետ․ ԱԳ նախարար
01
Ադրբեջանը վտանգավոր ծավալի սպառազինություն է սկսել գնել. Տիգրան Աբրահամյան
Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի հարցը ՀՀ ԱԳՆ-ի մշտական ուշադրության կենտրոնում է. ԱԳ փոխնախարար
Իսրայելը ԱՄՆ-ի աջակցությամբ ուժգին հարված է հասցնելու Իրանի կարևոր ենթակառուցվածքներին․ Այվազյան
Ինչո՞ւ չեք հրապարակում խաղաղության պայմանագրի 13 համաձայնեցված կետերը․ Փաշինյանի պատասխանը (տեսանյութ)
71
Բնիկ հայ բնակչությանը բռնի տեղահանելուց հետո Ադրբեջանն այժմ էլ ջնջում է հայկական հետքը․ Գեղամ Ստեփանյան
90
Իսկ հիմա Ալիևը խոսում է Սյունիքի և Հայաստանի մյուս մարզերի նկատմամբ իրենց ախորժակի և երկարաժամկետ պլանների մասին․ Աբրահամյան
Մենք չենք կարող խրախուսել կամ ողջունել ցանկացած էսկալացիա․ Արարատ Միրզոյան
6
ՀՀ ՄԻՊ-ը Բեռլինում միջազգային համաժողովին խոսել է անհետ կորածների ճակատագրերի, գերիների ազատ արձակման մասին
1
ԱԺ-ն չընդունեց Արցախից բռնի տեղահանվածների կենսագործունեության պայմանների ուսումնասիրման քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին նախագիծը
42
Օգտվելով Իրանի ուշադրության հնարավոր շեղումից՝ Բաքուն կարող է փորձել խոշոր հարձակում ձեռնարկել․ պատմաբան
02
Պայթյունավտանգ իրավիճակ Հայաստանի շուրջը
8
Անձը արտասահման է մուտք գործում ոչ թե փախստականի վկայականով, այլ ՀՀ քաղաքացու անձնագրով․ փաստաբանը՝ ՀՀ սահմանները հատելիս փախստականի վկայականը ներկայացնելու մասին
2
Ֆրանսիայում թուրք երկրպագուները դանակներով հարձակվել են հայ ֆուտբոլիստների վրա
Ռուսաստանի վարչապետն աշխատանքային այցով կժամանի Հայաստան
90
Մեր ռեգիոնում պրոցեսներն արագացել են, և մեծ է ռիսկը, որ մեր սահմանների հարևանությամբ նոր պայթյունի կլինի. Աբրահամյան