456

Էս հողը մագնիսական ուժ ունի, բոլորին ձգում ա իր կողմը․ Արցախի բնակիչ

Հեղինակ
Հասմիկ Անդրեասյան

Մեր հողը, իրոք որ, մագնիսական ուժ ունի․ թերևս ով եղել է Արցախում, կփաստի խոսքս։ Ու ահա, փաստորեն, միայն ես չէ, որ զգացել եմ այդ հողի ձգողական ուժը։ Արցախը բացառիկ է (չեմ խոսի անցյալով), բացառիկ՝ իր ուժով, գեղեցկությամբ, կամքով, դիմագծով, տոկունությամբ․․․  

Զրուցակիցս Արցախի քսան տարվա բնակիչ, երկու անգամ տուն ու տեղը կորցրած Մարիամ Վիրաբյանն է, որն ապրել է Քարվաճառում, իսկ 2020 թվականին բռնի տեղահանվել այնտեղից։ 2021 թվականին վերադառնալով Արցախ՝ Մարիամը բնակվել է Ասկերանում, աշխատել Արցախի կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի Ասկերանի բաժնում՝ որպես ռեգիստր։

Լսում եմ Մարիամի ձայնային հաղորդագրությունները, որպեսզի գրեմ նյութս․․․ Մեկ լսում եմ, մեկ կանգ առնում՝ հուզմունքս զսպելու համար, մեկ շունչս եմ պահում, մեկ խոր հոգոց հանում, բայց պատկերացնել ապրումներն ու եղածը վախենում եմ, չեմ ուզում փորձել․․․

Ներքևում ներկայացնում եմ Մարիամի զգացած ու ապրած պատմությունը․

 

Վերադարձը Արցախ

Ինձ նման հայաստանցի մի աղջիկ էլ կար․․․ Մեր նախնիները Արցախից չեն եղել, բայց միշտ ասում էինք՝ էս հողը ինչ-որ մագնիսական ուժ ունի, բոլորին ձգում ա դեպի իր կողմը։

․․․Հետ էի դարձել աշխատանքի բերումով, բայց մի վայրկյան անգամ չեմ փոշմանում, որ Արցախի ամենավերջին օրերին էնտեղ եմ եղել, ու շատ եմ ափսոսում էն, ինչ մենք կորցրինք․ հազարավոր տարիներ Արցախն առանց հայի չէր ապրել։ Ես չգիտեմ՝ ինչ ասեմ էլ․․․․

 

Ամենադժվար օրերը

Դժվար օրեր շատ-շատ եմ ունեցել։ Վերջինը, որ վառ ա ու զգում եմ, էն էր, որ սեպտեմբերի 19-ին սկսվեց․․․

Շատ տարօրինակ օր էր։ Մենք, ոնց միշտ, սովորական նստած աշխատում էինք։ Կոլեգաս՝ Մարատը, եկավ ու ասաց, որ համար մեկ ա․ «Ես գնում եմ, աղջիկնե՛ր, էսօր գործի չեմ գալու»։

Էսպես մի տեսակ սառեցինք, բայց ասեցինք՝ դե լավ, մեզ մոտ միշտ էլ համար մեկ ա, երևի էլի ինչ-որ բան սրվել ա, որովհետև անընդհատ լսում էինք, որ կուտակումներ կան, բայց մի քիչ անցավ, մտածեցի, դե որ համար մեկ ա, տղայիս էլ կկանչեն աշխատանքի, բարձրանամ, շուտ ինչ-որ բան դնեմ, որ ինքն էլ ճաշի, որ կարողանա աշխատանքի գնալ։ Որ վառելիք չկար, մեքենաները չէին աշխատում, կեսօրից հետո էր գնում։ Մի օր առավոտ շուտ էր գնում, մի օր ուղղակի համար մեկով կարող ա գիշերը գնար․․․ տարբեր ժամերի կանչեին։ Մի խոսքով՝ մի 15-20 րոպե շուտ դուրս եկա աշխատանքից, եկա տուն, և ուղղակի, իրոք, ոչ մի բան չէր գտնվում, ու ձու էի գտել էդ օրը։

Տղաս դեռ պառկած էր, ասում եմ՝ Մխիթար, ձու կուտե՞ս։ Ասում ա՝ որտեղի՞ց ես գտել, ասում եմ՝ դե գտել եմ, բերել են։ Ու հասցրի մենակ էլեկտրական վառարանը միացնեմ, ու առաջին արկն ընկավ շատ մոտ, տունը միանգամից դղրդաց։ Սարսափեցի, ուղղակի սարսափեցի։

Տղաս մի վայրկյանում թռավ, համազգեստը հագավ ու ասեց՝ մամ, շո՛ւտ իջի նկուղ։ Ասում եմ՝ ես առանց քեզ չեմ իջնի․․․ Մի քանի րոպեում արդեն իրար հետևից արկերը սկսեցին ընկնել։

- Մամ, մի՛ վախեցի, պոստերում են, մի՛ վախեցի։

Ամբողջ շենքը խառնվեց իրար․ ճչոց, կանայք, երեխեք, վախեցաած․․․ Ամբողջ շենքն արագ-արագ իջավ նկուղները, մենք էլ էդ պահին, ու Մխիթարը՝ տղաս, ասաց՝ մամ, դե դու մնա, ես գնում եմ։ Ասում եմ՝ այսինքն՝ ոնց կարող ա ես մնամ, դու գնաս, դե ոնց ասեմ, ախր, դա պատկերացնելու բան չի․ արկերն անընդհատ թափվում են ու վայրկյանների տարբերությամբ իրար հետևից ընկնում։ Դղրդում ա ամբողջ քաղաքը էդ ձայներից։

Ես ասում եմ՝ աղաչում եմ, թող մի քիչ դադարի, դու էլի գնա, հո չեմ ասում՝ դու մի գնա։ Ասում ա՝ չէ, ես պետք ա իմ աշխատանքի տեղում լինեմ հիմա։ Մի խոսքով՝ չգիտեմ՝ ոնց ա ինձ համոզել էդ նկուղում, հարևաններն են հավաքվել գլխիս, որ չթողնեն՝ հետը դուրս թռնեմ։ Ասում ա՝ խոստանում եմ, ես անընդհատ քեզ հետ կապվելու եմ, խոստանում եմ, ժամը մեկ կապվելու եմ քեզ հետ։ Ու դուրս եկավ։ Իհարկե, շուտ-շուտ էր հետս կապվում, որովհետև տեսավ իմ վիճակը։

․․․Մինչ երեկո մնացինք նկուղում։ Հետո ռուսները եկել էին, բոլորին ասել, որ եկեք, մենք ձեզ տանենք մեր բազա, այսինքն՝ Իվանյան գյուղում կառուցված օդանավակայանը։ Կանանց ու երեխաներին հավաքեցին էդտեղ։ Գնդակոծությունը ոչ մի րոպե չէր դադարում, նույնիսկ ինքնաձիգների կրակոցներն էին անընդհատ լսվում, տարբեր զենքերի։ Ու մենք քանի որ ապրել ենք նման տեղերում, սահմանամերձ տարածքներում, տարբերում էինք, ու լսվում էր, անընդհատ մոտենում էին կրակոցները։

Մի խոսքով՝ տեղափոխվեցինք ռուսների բազա։ Գիշերն անցկացրինք բաց երկնքի տակ։ Շատ կային կանայք ու երեխաներ։ Դե, իհարկե, իմ աչքին ոչ մի բան չէր երևում, որովհետև տղաս կրակի բերանում էր իրականում ու շատ-շատերի․․․ Ինչ ասես որ չտեսանք էդ ժամերի ընթացքում։

Գալիս էին, մամաներին ասում, որ իրենց էրեխեքը զոհվել են․․․ Ճանաչում էինք իրար, ամեն օր իրար էինք տեսնում, բարև էինք տալիս, շփվում էինք իրար հետ։ Շատ անտանելի բաներ էին, տղաներ կային, որ նոր էին ամուսնացել․․․ երկու ամիս չկար։

Չարաբաստիկ լույսը բացվեց։ Արկերը ոչ մի րոպե չէին դադարում։ Մերոնք էլ էին կռվում, հա՛, հերոսաբար էին կռվում, որովհետև գիտեին, որ ոչ մի տեղից օգնություն չունեն, իրանք ինչքան զենք ու փամփուշտ ունեին, իրանց կռվելու և պաշտպանվելու համար էր։ Իրանք հերոսաբար են ընկել։ Սա ես չեմ համեմատի 2020-ի հետ, որովհետև դրանք շատ տարբեր էին։

Մերոնք գիտեին, որ բլոկադայում են, ինչ զենք ունեն, դա ա, ու հետևում կանայք ու երեխաներն էին, առաջը՝ թշնամին։ Իրանք ամեն ինչ արել են, որ մինչև վերջ պաշտպանեն դիրքերը։ Բոլորը, ովքեր որ առաջացել են, ուղղակի էդ պոստերում ողջ մարդ չի մնացել։ Մենք էլ շատ մտերիմներ, հարազատներ կորցրինք։

Ես ոչ մի բան չեմ զգում, ու ոչ մի բան ինձ ուժ չի տալիս։ Փառք եմ տալիս Աստծուն, որ միակ զավակս ողջ ա մնացել։

 

Ապագայի պատկերացումները

Պետք է փորձեմ աշխատանք գտնել, երևի էդքանը։ Ես չեմ կարող ապագա տեսնել։ Մեկ-մեկ մտածում եմ, որ մենք էնքան մեղավոր էինք, որ մեր տունը ավազի վրա էինք կառուցում, բայց չէ, էդ դեպքը չէր։ Մեր հողը շատ ամուր էր։ Մեր հողը հազարավոր տարիների պատմություն ուներ, ու մենք բոլոր իրավունքներն ունեինք էդ հողի վրա տուն կառուցելու։

 

Մտածել, պատկերացնել Արցախում ապրելու մասին

Ես դա ցանկանում եմ, Արցախը դրախտ էր․․․

Մենք պատկերացնում էինք, որ Արցախը պահպանելու համար, եթե նույնիսկ հնարավորություն լինի ինտեգրվել Ռուսաստանին, մենք էլի կհամաձայնվեինք, որովհետև, հասկանում եք, անհույս վիճակ էր, և Հայաստանը բացեիբաց հրաժարվում էր Արցախից։ Մենք մտածում էինք, որ զուտ որպես քրիստոնյա ազգ, որպես ոչ թշնամի պետություն, եթե ռուսը համաձայնվի, որ ինտեգրվենք, մենք պատրաստ էինք դրան, բայց մենք կրկնակի խաբվեցինք, իսկ Ադրբեջանի ինտեգրմանը, միանշանակ, ոչ մի արցախցի չէր համաձայնվի։

Երկրորդ անգամ ես տուն դրեցի ու կորցրի։ Էս անգամ՝ առանց հետ նայելու։ Երբ ես Ասկերանում էի, անկեղծ եմ ասում, հույս ունեի, որ էնտեղից Քարվաճառ եմ գնալու, ոչ թե Ասկերանն էլ ենք վերջնական կորցնելու։ Երևի հենց դա էր մի կողմից մագնիսի պես քաշում․․․ ու ես երկրորդ անգամ կորցրի։

Չգիտեմ, ես ապագայի մասին չեմ կարողանում մտածել։ Չի կարող մարդ էդքան ստեղծի-կորցնի, ստեղծի-կորցնի, հետո նորից ապագայի մասին մտածի։ Գուցե կա, ես դեռ չեմ տեսնում, որովհետև էս ամենը նոր ա ու թարմ, շատ դժվար ա մեզ համար, շատ-շատ․․․ Ես շատ արժանավոր ընկերներ ունեմ Արցախից, դեռ ուշքի չեն գալիս։ Ես, մի անգամ ուղղակի Արցախ գնալով, ուշքի եկա, հիմա իրանք ուշքի չեն գալիս, ու ես էլ․․․

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

From the author

1
Ադրբեջանցի օգտատերերը բողոքում են՝ Բաքվում շատերն անտուն են, բայց ամբողջ գումարը դնում են Արցախի վրա․ ադրբեջանագետ
zinvor
70 օրից ավելի է՝ Սոթքի զորամասի դիրքերում հերթափոխ չի եղել. «Հրապարակ»
Բազմիցս պատրաստակամություն ենք հայտնել առանց հետագա հապաղման ստորագրել խաղաղության համաձայնագիրն Ադրբեջանի հետ․ ԱԳ նախարար
01
Ադրբեջանը վտանգավոր ծավալի սպառազինություն է սկսել գնել. Տիգրան Աբրահամյան
Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի հարցը ՀՀ ԱԳՆ-ի մշտական ուշադրության կենտրոնում է. ԱԳ փոխնախարար
Իսրայելը ԱՄՆ-ի աջակցությամբ ուժգին հարված է հասցնելու Իրանի կարևոր ենթակառուցվածքներին․ Այվազյան
Ինչո՞ւ չեք հրապարակում խաղաղության պայմանագրի 13 համաձայնեցված կետերը․ Փաշինյանի պատասխանը (տեսանյութ)
71
Բնիկ հայ բնակչությանը բռնի տեղահանելուց հետո Ադրբեջանն այժմ էլ ջնջում է հայկական հետքը․ Գեղամ Ստեփանյան
90
Իսկ հիմա Ալիևը խոսում է Սյունիքի և Հայաստանի մյուս մարզերի նկատմամբ իրենց ախորժակի և երկարաժամկետ պլանների մասին․ Աբրահամյան
Մենք չենք կարող խրախուսել կամ ողջունել ցանկացած էսկալացիա․ Արարատ Միրզոյան
6
ՀՀ ՄԻՊ-ը Բեռլինում միջազգային համաժողովին խոսել է անհետ կորածների ճակատագրերի, գերիների ազատ արձակման մասին
1
ԱԺ-ն չընդունեց Արցախից բռնի տեղահանվածների կենսագործունեության պայմանների ուսումնասիրման քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին նախագիծը
42
Օգտվելով Իրանի ուշադրության հնարավոր շեղումից՝ Բաքուն կարող է փորձել խոշոր հարձակում ձեռնարկել․ պատմաբան
02
Պայթյունավտանգ իրավիճակ Հայաստանի շուրջը
8
Անձը արտասահման է մուտք գործում ոչ թե փախստականի վկայականով, այլ ՀՀ քաղաքացու անձնագրով․ փաստաբանը՝ ՀՀ սահմանները հատելիս փախստականի վկայականը ներկայացնելու մասին
2
Ֆրանսիայում թուրք երկրպագուները դանակներով հարձակվել են հայ ֆուտբոլիստների վրա
Ռուսաստանի վարչապետն աշխատանքային այցով կժամանի Հայաստան
90
Մեր ռեգիոնում պրոցեսներն արագացել են, և մեծ է ռիսկը, որ մեր սահմանների հարևանությամբ նոր պայթյունի կլինի. Աբրահամյան