Submitted by A.Gevorgyan on
Fun

Ալիևը պաշտոնական այցով մեկնել է Ուզբեկստան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նոյեմբերի 8-ին այցելել է Ուզբեկստան՝ մասնակցելու Տնտեսական համագործակցության կազմակերպության 16-րդ գագաթնաժողովին։

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը։

Նրան դիմավորել են Ուզբեկստանի վարչապետ Աբդուլլա Արիպովը և պաշտոնատար այլ անձինք։

Ինչպես տեղեկացրել էինք, Թուրքիայի նախագահը ևս մեկնել է Ուզբեկստան։

Թուրքական ԶԼՄ-ների հաղորդմամբ` գագաթնաժողովին կքննարկվեն ժամանակակից «Մետաքսի ճանապարհի» ակտիվացման համար անհրաժեշտ համագործակցությունները, ինչպես նաև Կասպից ծովով անցնող Արևելք-Արևմուտք «Միջին միջանցքի» ու Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի վերջին զարգացումները։

Ավելացնել նոր մեկնաբանություն