Զախարովան մեկնաբանել է Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը, փոխանցում է «Լուրեր»-ը։

«Երևանի նախաձեռնությունը շատ հարցերում համահունչ է այն ծրագրերին, որոնք վերջին տարիներին քննարկվում են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների համանախագահությամբ՝ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում: Այն զբաղվում է տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմամբ և, մեր խորին համոզմամբ, կարևորագույն դեր է խաղում Բաքվի ու Երևանի հարաբերությունների կարգավորման գործընթացում, նպաստում է ամբողջ Հարավային Կովկասի կայունացմանը, տարանցիկ և լոգիստիկ ներուժի բացահայտմանը: Երեք երկրների ղեկավարներն այդ եռակողմ աշխատանքային խմբի ստեղծման որոշումը կայացրել են Ղարաբաղում մարտական գործողությունների ավարտից ընդամենը մի քանի ամիս անց: Արդեն խմբի 12 նիստ է անցկացվել, մեծ աշխատանք է կատարվել տարածաշրջանային լոգիստիկ ենթակառուցվածքի ընթացիկ իրավիճակի գնահատման մասով, երկաթուղային, ավտոմոբիլային հաղորդակցության օպտիմալ ծրագրերի ընտրության հարցում: Հաջողվել է սերտորեն մոտենալ բոլոր կողմերի համար շահավետ փաթեթային լուծման:

Ցավոք, այդ հարցերում վերջակետ դնել դեռևս չի հաջողվել: Ինչ-որ մեկը բավարար քաղաքական կամք չունի դա անելու համար, և դա մենք չենք: Ինչպես նախկինում, մենք պատրաստ ենք ցուցաբերել անհրաժեշտ աջակցությունը տարածաշրջանի հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացներին, այդ թվում՝ 2020 թ. նոյեմբերի 9-ին, 2021 թ. հունվարի 11-ին բարձրագույն մակարդակով ձեռք բերված եռակողմ հայտարարությունների հիման վրա: Այնտեղ հստակ նշված է Ռուսաստանի դերակատարումը»,- ընդգծել է Զախարովան:

Նա անդրադարձել է նաև Հայաստանով անցնող տարածաշրջանային և միջազգային կոմունիկացիաների, ինչպես նաև դրանցով ապրանքների, տրանսպորտային միջոցների և մարդկանց անցման անվտանգությունն ապահովելու համար ՀՀ ԱԱԾ-ի կազմում ստեղծված ստորաբաժանմանը:

«Ցանկանում եմ հիշեցնել, որ վերոնշյալ հայտարարությունների համաձայն՝ Ադրբեջանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունը պետք է իրականացնեն ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները»,- ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակը:

Նրա խոսքով՝ տարածաշրջանի երկրների համար փոխադարձ ընդունելի լուծումներ գտնելու լավ հարթակ է տարածարջանային խորհրդատվական «3+3» ձևաչափը: Նա հույս է հայտնել, որ 2024 թ. Թուրքիայում նախատեսված հանդիպմանը կքննարկվեն տրանսպորտային հարցեր:

«Այս ձևաչափում Երևանի կառուցողական առաջարկները, վստահ եմ, պահանջված կլինեն»,- եզրափակել է Զախարովան:

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

4456
Ինչի՞ շնորհիվ է Հեզբոլլահը կարողանում զսպել Իսրայելի ներխուժումը Լիբանան․ Արմեն Այվազյան
03
Բանակցությունների այս փուլի գլխավոր և, թերևս, ամենավտանգավոր թեման սահմանային ճշգրտման շուրջ բանակցություններն են․ Աբրահամյան
Ռազմական փորձագետը կարևոր է համարում բանակի կերպափոխման հայեցակարգի գործնական կիրառությունը․ «Արմենպրես»
0000000
Հայաստանը ոչինչ չշահեց «COP29»-ից. Ադրբեջանն օգտագործեց այն Հայաստանի դեմ քարոզչությունն առավել սրելու համար. Աբրահամյան
Մոսկվան հետաքրքրված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս շուտ ամուր խաղաղության հաստատմամբ․ Կոպիրկին
0000000
Ադրբեջանը մտադիր է ուժեղացնել «զորքերի մարտունակությունը Հայաստանի հետ սահմանին»
Փաշինյանը խաղաղության հասնելու դեպքում չի բացառում ՀՀ-ի և Ադրբեջանի կողմից փոխադարձաբար միջազգային հայցեր չներկայացնելը
Ադրբեջանին առաջարկել ենք ԵՄ դիտորդներին հանել սահմանազատված հատվածներից․ Փաշինյան
14
Ադրբեջանցի փորձագետը խոստովանում է, որ Բաքուն նպատակ ունի առաջիկայում նոր ագրեսիվ քայլեր ձեռնարկելու Հայաստանի դեմ․ ադրբեջանագետ
45
Բաքվի հետ պաշտոնական համագործակցություն չկա. ՀՀ ԱԳՆ-ն` ջրային ռեսուրսների կառավարման մասին․ «Sputnik Արմենիա»
1
Հայտնի է, թե երբ կանցկացվի ձմեռային զորակոչն ու զորացրումը
«Հրապարակ». Որոնք են «խաղաղության պայմանագրի» չհամաձայնեցված կետերը
Ադրբեջանը փորձում է խեղաթյուրել Էներգետիկ խարտիայի բովանդակությունն ու նպատակը՝ կապելով այն ԼՂ-ի հակամարտության հետ․ «Արմենպրես»
1
Ադրբեջանի նավթահանքերի պաշարների սպառումը՝ նավթային եկամուտների էական կրճատման պատճառ
Ադրբեջանը Հայաստանի դեմ հերթական հայցն է ներկայացրել Հաագայի մշտական արբիտրաժային դատարան
Ադրբեջանի դեսպանը կանչվել է Ֆրանսիայի ԱԳՆ
01
Արագ տեմպերով մոտենում ենք միջուկային պատերազմին․ քաղաքագետ
03
Միջազգային կառույցները արձագանքում են Արցախի հոգևոր արժեքների ոչնչացմանը, բայց այդ հայտարարությունները որևէ լուրջ հետևանք չեն ունենում․ պատգամավոր