1

Եթե Բաքվի Հանրապետությունը կարողանա հասնել Մինսկի խմբի լուծարմանը, դա վտանգավոր է լինելու ոչ միայն Հայաստանի, այլ աշխարհի համար. Հայրապետյան․ «Մեդիալաբ»

Հեղինակ
Հասմիկ Անդրեասյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը 

– Տիկի՛ն Հայրապետյան, Բաքվի Հանրապետության (խմբ․) նախագահը հայտարարել է, թե Մինսկի խմբի լուծարման ժամանակն է, ու կարծիք է հայտնել, որ Հայաստանը դրան պետք է որ հակառակվելու խնդիր չունենա։ Ինչո՞ւ հենց հիմա Ալիևը որոշեց խոսել Մինսկի խմբի լուծարման անհրաժեշտության մասին։

– Իրականում Բաքվի Հանրապետությունը (խմբ.) հերթական քայլն է անում, իր տեսանկյունից՝ շահավետ, որովհետև Բաքվի Հանրապետությունը (խմբ.) փաստացի Մինսկի խմբի գործունեությունը բազմաթիվ անգամներ թիրախավորել է, թիրախավորել է դա նաև իր վերջին ելույթում: Ընդ որում՝ վերջերս Փաշինյանն էլ է սկսել այդ կառույցի գործունեությունը թիրախավորել, բայց նախորդիվ՝ տարբեր ելույթների ժամանակ, Ալիևն ընդունել է, որ իրեն առաջարկվել են լուծումներ, ըստ որոնց` իրեն խաղաղ ճանապարհով վերադարձնելու էին այն տարածքները, որոնք Բաքուն (խմբ.) իրենն էր համարում, բայց ինքը չի գնացել այդ ճանապարհով, այսինքն՝ փաստել է, որ ինքն ընտրել է խնդիրը պատերազմով լուծելու ուղին։ 

Հիմա, քանի որ Հայաստանի իշխանությունները իրենց քայլերով փաստացի ամրագրումներ են տվել պատերազմով ձևավորված արդյունքներին, Բաքվի Հանրապետությունը (խմբ.) շատ հարմար ու շահավետ է համարում այդ հարցն արծարծել ու միջազգային առումով էլ քաղաքական ամրագրում տալ պատերազմով ձևավորված իրողություններին` ցույց տալով, որ ավելի քան երեք տասնամյակ ձգձգվող հակամարտությունը հնարավոր էր լուծել պատերազմով, բռնի տեղահանելով ու էթնիկ զտման ենթարկելով այնտեղ հազարամյակներ շարունակ ապրող հայերին ու դրանից հետո չունենալ որևէ պատասխանատվություն, պարտավորություն, միջազգային գործընթաց այդ ամենի դեմ։ 

Սա վտանգավոր նախադեպ կամ մեծ խնդիր է ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ աշխարհի համար, այսինքն՝ ցույց է տալիս, որ հնարավոր է հակամարտությունները պատերազմով լուծել, իրողությունները միջազգայնորեն ամրագրել։ Այսինքն՝ պատերազմով իրողություններ ձևավորելն ու խնդիրներ լուծելը դառնալու են շատ նորմալ ամբողջ աշխարհում։ 

– Նույն համանախագահող երկրների ու Հայաստանի արձագանքն ինչպիսի՞ն է լինելու։ 

– Հայաստանն արձագանք չի կարող ունենալ, Հայաստանի արտգործնախարարությունը դարձել է Բաքվի Հանրապետության (խմբ.) ԱԳՆ-ի մասնաճյուղ, վերջին անգամ դուք ե՞րբ եք տեսել Հայաստանը Բաքվին (խմբ.) ինչ-որ հարցում արձագանքի։ Առավոտից երեկո ադրբեջանական ամբողջ քարոզչական մամուլը, պետական հեռուստաընկերությունը մեր երկիրը կոչում է «Արևմտյան Ադրբեջան», Հայաստանից ինչ-որ մեկը արձագանքե՞լ է, իշխանության ինչ-որ ներկայացուցիչ արձագանքե՞լ է։ 

– Իսկ համանախագահող երկրնե՞րը։

– Ընդհանուր առմամբ ես նկատում եմ միտում, որ բոլորը հաշտ են իրավիճակի հետ, այսինքն՝ Բաքվի (խմբ.) այդ խոսքը, որ «եթե մենք իրար հետ լեզու ենք գտնում, դուք ինչու եք խառնվում», այս քաղաքականությունն իր արդյունքը տալիս է, որովհետև երբ Հայաստանի արտգործնախարարը միջազգային հարթակներում Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումներից հետո խոսում է, որ իրենք կարևոր ձեռքբերումներ ունեն, ապա ինչո՞ւ պետք է միջազգային ինչ-որ գործընկեր Հայաստանի շահերն ավելի շատ պաշտպանի, քան Հայաստանը։ Իրենք, իհարկե, իրենց շահերն ունեն, դա անխոս, բայց որքանո՞վ է իրենց համար այս պահին գերակա դա առաջ մղել ու հակադրվել Բաքվին (խմբ.)՝ չեմ կարող ասել։

Ամբողջական հարցազրույցը՝ սկզբնաղբյուր կայքում։

Ավելացնել նոր մեկնաբանություն

From the author

1
Ադրբեջանցի օգտատերերը բողոքում են՝ Բաքվում շատերն անտուն են, բայց ամբողջ գումարը դնում են Արցախի վրա․ ադրբեջանագետ
zinvor
70 օրից ավելի է՝ Սոթքի զորամասի դիրքերում հերթափոխ չի եղել. «Հրապարակ»
Բազմիցս պատրաստակամություն ենք հայտնել առանց հետագա հապաղման ստորագրել խաղաղության համաձայնագիրն Ադրբեջանի հետ․ ԱԳ նախարար
01
Ադրբեջանը վտանգավոր ծավալի սպառազինություն է սկսել գնել. Տիգրան Աբրահամյան
Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի հարցը ՀՀ ԱԳՆ-ի մշտական ուշադրության կենտրոնում է. ԱԳ փոխնախարար
Իսրայելը ԱՄՆ-ի աջակցությամբ ուժգին հարված է հասցնելու Իրանի կարևոր ենթակառուցվածքներին․ Այվազյան
Ինչո՞ւ չեք հրապարակում խաղաղության պայմանագրի 13 համաձայնեցված կետերը․ Փաշինյանի պատասխանը (տեսանյութ)
71
Բնիկ հայ բնակչությանը բռնի տեղահանելուց հետո Ադրբեջանն այժմ էլ ջնջում է հայկական հետքը․ Գեղամ Ստեփանյան
90
Իսկ հիմա Ալիևը խոսում է Սյունիքի և Հայաստանի մյուս մարզերի նկատմամբ իրենց ախորժակի և երկարաժամկետ պլանների մասին․ Աբրահամյան
Մենք չենք կարող խրախուսել կամ ողջունել ցանկացած էսկալացիա․ Արարատ Միրզոյան
6
ՀՀ ՄԻՊ-ը Բեռլինում միջազգային համաժողովին խոսել է անհետ կորածների ճակատագրերի, գերիների ազատ արձակման մասին
1
ԱԺ-ն չընդունեց Արցախից բռնի տեղահանվածների կենսագործունեության պայմանների ուսումնասիրման քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին նախագիծը
42
Օգտվելով Իրանի ուշադրության հնարավոր շեղումից՝ Բաքուն կարող է փորձել խոշոր հարձակում ձեռնարկել․ պատմաբան
02
Պայթյունավտանգ իրավիճակ Հայաստանի շուրջը
8
Անձը արտասահման է մուտք գործում ոչ թե փախստականի վկայականով, այլ ՀՀ քաղաքացու անձնագրով․ փաստաբանը՝ ՀՀ սահմանները հատելիս փախստականի վկայականը ներկայացնելու մասին
2
Ֆրանսիայում թուրք երկրպագուները դանակներով հարձակվել են հայ ֆուտբոլիստների վրա
Ռուսաստանի վարչապետն աշխատանքային այցով կժամանի Հայաստան
90
Մեր ռեգիոնում պրոցեսներն արագացել են, և մեծ է ռիսկը, որ մեր սահմանների հարևանությամբ նոր պայթյունի կլինի. Աբրահամյան