4147

Ալիևը հայտարարել է, որ Հայաստանը պետք է ընդունի այսպես կոչված Խոջալուի ցեղասպանությունը ու ներողություն խնդրի. ադրբեջանագետ. «Մեդիալաբ»

Հեղինակ
Հասմիկ Անդրեասյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։

- «Հայաստանում ռևանշիստները բավական շատ են։ Մենք նաև հետևում ենք վերջին իրադարձություններին, տեսնում ենք, որ կրկին փորձեր են ձեռնարկվում տարածքային հավակնություններ ներկայացնել մեզ։ Պետք է պատրաստ լինենք ցանկացած պահի։ Իհարկե, առաջին հերթին անհրաժեշտ է մեր բանակը ամրապնդել, և մենք դա անում ենք»։ Տիկի՛ն Հայրապետյան, Իլհամ Ալիևի այս հայտարարությունը ո՞ւմ է ուղղված, ու արդյոք սա սպառնալի՞ք է, որ հնչեցնում է Ադրբեջանի ղեկավարը։

- Ադրբեջանի ղեկավարը, հանդիպում ունենալով այն ադրբեջանցիների հետ, որոնց իրենք տեղափոխում են Իվանյան՝ օկուպացված Խոջալու, ելույթ է ունեցել, որտեղ մի քանի տեսանկյունից թիրախավորել է Հայաստանը։ Նա իր խոսքում կրկին Հայաստանի, հայ ժողովրդի հանդեպ կիրառել է «թշնամի, ատելի թշնամի, բարբարոս» և այլ տերմիններ, որոնք մշտապես կիրառելի են նրա մոտ, բացի դրանից՝ նշում է, որ իրենք այնպիսի ջախջախիչ հարված են հասցրել Հայաստանին իրենց գործողություններով, որ համոզված է, որ Հայաստանն այլևս երբեք չի համարձակվի հանդես գալ Ադրբեջանի դեմ, ու բառացի ասում է. «Թեև Հայաստանում ռևանշիստներ շատ կան, մենք հետևում ենք վերջին իրադարձություններին, տեսնում ենք, որ փորձեր կան մեր դեմ տարածքային պահանջներ առաջ քաշելու, դրա համար մենք ցանկացած պահի պետք է պատրաստ լինենք ու այդպես էլ անում ենք»։ 

Սրանից բացի նա հավելում է, որ ամբողջ Լեռնային Ղարաբաղն ու նաև ամբողջ այն տարածքները, որոնք Ադրբեջանի վերահսկողության ու օկուպացիայի տակ են, իրենք վերածում են ուժեղ պաշտպանական գոտու ու հսկայական աշխատանքներ են տանում այդ ուղղությամբ։ 

Եթե հիշեք՝ մեր զրույցների ժամանակ քանիցս ասել եմ, որ Քարվաճառը դառնում է ռազմականացված գոտի ու հնարավոր պլացդարմ Հայաստանի դեմ հնարավոր գործողությունների համար։ Ադրբեջանի ղեկավարի այս խոսքերը՝ որպես այդպիսին, կրկնվում են, այդտեղ նորություն չկա։ 

Ելույթի մի հատվածում էլ նա նշել է, որ Հայաստանը պետք է ընդունի այսպես կոչված Խոջալուի ցեղասպանությունը ու ներողություն խնդրի։ Սա Ադրբեջանի կողմից առաջ քաշվող փաթեթի տարբեր կոմպոնենտներն են, ու դա հատուկ արվում է այն բոլոր «միամիտների» համար, որոնք կարծում են, թե Ադրբեջանի պահանջները բավարարելով՝ խաղաղություն են բերելու Հայաստանի համար։ 

- Արդյոք այս հայտարարությունը առաջնահերթ ուղղված է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմա՞նը։

- Միանշանակ այո՛, այս շարժման կոնտեքստում Ադրբեջանում ակնհայտորեն աջակցություն են հայտնում Փաշինյանին: Օրերս նույնիսկ իրենց խորհրդարանում քննարկում են արել, տարբեր որակումներ են օգտագործել, իսկ իրենց խորհրդարանի խոսնակը կոչ է արել բոլոր պատգամավորներին, որոնք օտար լեզուներ գիտեն, շարժման մասին բացասական գրառումներ անել, նաև թիրախավորել Հայ եկեղեցին ու Սփյուռքը։ 

Այսինքն՝ այս համատեքստում իրենք ակնհայտորեն աջակցում են ՀՀ իշխանություններին իրենց քարոզչական, պետական հնարավորություններով՝ մի կողմից դրանով ցույց տալով, թե որքան հարմար է այս իշխանությունն իրենց, որը կամազուրկ կերպով կատարում է Ադրբեջանի բոլոր պահանջները, մյուս կողմից՝ իրենք նաև դրանով շարունակաբար ապահովում են, որ Հայաստանում իրավիճակը թեժ լինի և այլն, այսինքն՝ մի քանի խնդիր են լուծում, բայց ակնհայտ աջակցություն Փաշինյանին անխոս ցուցաբերում են։ 

Ամբողջական հարցազրույցը` սկզբնաղբյուր կայքում:

Ավելացնել նոր մեկնաբանություն

From the author

1
Ադրբեջանցի օգտատերերը բողոքում են՝ Բաքվում շատերն անտուն են, բայց ամբողջ գումարը դնում են Արցախի վրա․ ադրբեջանագետ
zinvor
70 օրից ավելի է՝ Սոթքի զորամասի դիրքերում հերթափոխ չի եղել. «Հրապարակ»
Բազմիցս պատրաստակամություն ենք հայտնել առանց հետագա հապաղման ստորագրել խաղաղության համաձայնագիրն Ադրբեջանի հետ․ ԱԳ նախարար
01
Ադրբեջանը վտանգավոր ծավալի սպառազինություն է սկսել գնել. Տիգրան Աբրահամյան
Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի հարցը ՀՀ ԱԳՆ-ի մշտական ուշադրության կենտրոնում է. ԱԳ փոխնախարար
Իսրայելը ԱՄՆ-ի աջակցությամբ ուժգին հարված է հասցնելու Իրանի կարևոր ենթակառուցվածքներին․ Այվազյան
Ինչո՞ւ չեք հրապարակում խաղաղության պայմանագրի 13 համաձայնեցված կետերը․ Փաշինյանի պատասխանը (տեսանյութ)
71
Բնիկ հայ բնակչությանը բռնի տեղահանելուց հետո Ադրբեջանն այժմ էլ ջնջում է հայկական հետքը․ Գեղամ Ստեփանյան
90
Իսկ հիմա Ալիևը խոսում է Սյունիքի և Հայաստանի մյուս մարզերի նկատմամբ իրենց ախորժակի և երկարաժամկետ պլանների մասին․ Աբրահամյան
Մենք չենք կարող խրախուսել կամ ողջունել ցանկացած էսկալացիա․ Արարատ Միրզոյան
6
ՀՀ ՄԻՊ-ը Բեռլինում միջազգային համաժողովին խոսել է անհետ կորածների ճակատագրերի, գերիների ազատ արձակման մասին
1
ԱԺ-ն չընդունեց Արցախից բռնի տեղահանվածների կենսագործունեության պայմանների ուսումնասիրման քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին նախագիծը
42
Օգտվելով Իրանի ուշադրության հնարավոր շեղումից՝ Բաքուն կարող է փորձել խոշոր հարձակում ձեռնարկել․ պատմաբան
02
Պայթյունավտանգ իրավիճակ Հայաստանի շուրջը
8
Անձը արտասահման է մուտք գործում ոչ թե փախստականի վկայականով, այլ ՀՀ քաղաքացու անձնագրով․ փաստաբանը՝ ՀՀ սահմանները հատելիս փախստականի վկայականը ներկայացնելու մասին
2
Ֆրանսիայում թուրք երկրպագուները դանակներով հարձակվել են հայ ֆուտբոլիստների վրա
Ռուսաստանի վարչապետն աշխատանքային այցով կժամանի Հայաստան
90
Մեր ռեգիոնում պրոցեսներն արագացել են, և մեծ է ռիսկը, որ մեր սահմանների հարևանությամբ նոր պայթյունի կլինի. Աբրահամյան