Bayramov

Ադրբեջանը պետական մակարդակով անհիմն մեղադրանքներ է հնչեցնում Հայաստանի հասցեին

Հեղինակ
Ասյա Գեվորգյան

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումներում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին։

Այս մասին հայտնում է ադրբեջանական «Report» կայքը։ 

Ըստ նրա՝ սահմանադրական փոփոխությունները չկատարելով՝ Հայաստանը դեռևս իրավական առումով մեկընդմիշտ չի հրաժարվել Ադրբեջանի նկատմամբ իր տարածքային պահանջներից։ Ելույթում նշվել է, որ նախորդ տարվա ընթացքում Հայաստանն ու Ադրբեջանն ուղիղ երկկողմ բանակցությունների միջոցով զգալի առաջընթաց են գրանցել կարգավորման գործընթացում։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ելույթ է ունեցել Բաքվում անցկացվող դատախազների միջազգային ասոցիացիայի 29-րդ  համաժողովին և մասնակիցներին հղած ուղերձում նշել է, որ իբրև 4000 ադրբեջանցի անհետ կորել է օկուպացիայի ժամանակ։

Ըստ Ալիևի` նրանք խոշտանգվել և սպանվել են Հայաստանի կողմից։

«Հայաստանը ներկայումս հրաժարվում է մեզ տեղեկություն տրամադրելուց նրանց ճակատագրի մասին»,- նշել է նա։ 

Ադրբեջանը պետական մակարդակով բարձրաձայնում է ՀՀ Սահմանադրության շուրջ իր պահանջների մասին` զուգահեռ զիջումների չգնալով և Հայաստանին անհիմն մեղադրելով խաղաղությունը խոչընդոտելու մեջ։ Թշնամի պետության ղեկավարը ևս, հավատարիմ իրենց որդեգրած քաղաքականությանը, կեղծ քարոզչություն է առաջ տանում։

Ավելացնել նոր մեկնաբանություն

From the author

Gyh
Նախիջևանի առանձին համազորային բանակի հրետանային ստորաբաժանումները զորավարժություն են անցկացրել
Gyh
Ադրբեջանը և Ուզբեկստանը զորավարժություններ կանցկացնեն
Bayramov
Ադրբեջանը պետական մակարդակով անհիմն մեղադրանքներ է հնչեցնում Հայաստանի հասցեին
juik
Ադրբեջանի նախագահի օգնականն անդրադարձել է ՀՀ Սահմանադրությանը