Gyh

Ադրբեջանը և Ուզբեկստանը զորավարժություններ կանցկացնեն

Հեղինակ
Ասյա Գեվորգյան

Ադրբեջանի և Ուզբեկստանի պաշտպանության նախարարությունների միջև ստորագրված 2024 թվականի երկկողմ համագործակցության պլանի համաձայն՝ երկու երկրների միջև կանցկացվի համակարգչային տեխնիկայով մարտավարական հրամանատարաշտաբային զորավարժություն։

Այս մասին հայտնում է ադրբեջանական «Report» կայքը։

Կներգրավվի երկու երկրների ավելի քան 100 զինվորական։

Զորավարժությունների անցկացման հիմնական նպատակն է բարելավել Ադրբեջանի և Ուզբեկստանի բանակների օպերատիվ ստորաբաժանումների փոխադարձ գործունեությունը և բարձրացնել մարտունակությունը, զարգացնել օպերատիվ ստորաբաժանումների հրամանատարների ռազմական որոշումների կայացման, նախաձեռնողականության ու կառավարման հմտությունները։

Վարժանքները կշարունակվեն մինչև հոկտեմբերի 6-ը։

Ավելացնել նոր մեկնաբանություն

From the author

Gyh
Նախիջևանի առանձին համազորային բանակի հրետանային ստորաբաժանումները զորավարժություն են անցկացրել
Gyh
Ադրբեջանը և Ուզբեկստանը զորավարժություններ կանցկացնեն
Bayramov
Ադրբեջանը պետական մակարդակով անհիմն մեղադրանքներ է հնչեցնում Հայաստանի հասցեին
juik
Ադրբեջանի նախագահի օգնականն անդրադարձել է ՀՀ Սահմանադրությանը