ԱՄՆ-ԻՐԱՆ ՆՈՐ ԴԻՄԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ

Wed, 04/05/2023 - 12:28
Hero image
Wed, 04/05/2023 - 12:28

ԱՄՆ-ԻՐԱՆ ՆՈՐ ԴԻՄԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ

Արագություն -  0.5x 0.75x Նորմալ 1.25x 1.5x

Տարածաշրջանում պահպանվում են վերջին շրջանի ակտիվությունը։ Հարևան Իրանը և ԱՄՆ-ը չեն դադարեցնում միմյանց նկատմամբ կոշտ քաղաքականությունը։
Ջո Բայդենը շեշտել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է պաշտպանել իր քաղաքացիներին, եթե նրանք Իրանի կողմից հարձակման ենթարկվեն։ Վերջինս հայտնել է, որ ամերիկյան հարձակումն իրականացվել է ի պատասխան Սիրիայում Իրանի աջակցությունը վայելող խմբավորումների կողմից ամերիկյան զորքերի նկատմամբ կատարված հարձակման։
Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի խոսնակ Քայվան                 Խոսրավին հերքել  է պաշտոնական Վաշինգտոնի այն պնդումները, թե Թեհրանը մասնակցել է Սիրիայի արևելքում ամերիկյան բազաների նկատմամբ իրականացված հարձակումներին։ 
ԱՄՆ-ի հարևան Կանադայի իշխանություններն Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների ցանկում  ընդգրկել են ավելի մեծ թվով անհատների և ընկերություններ։
Ռուսական կողմը Իրանի պատժամիջոցներն անվանելով անօրինական՝ պահանջում է դրանց վերացումը։

Add new comment