Submitted by A.Gevorgyan on
hym

Զաքիր Հասանովը պաշտոնական այցով մեկնել է Ուզբեկստան

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը պաշտոնական այցով մեկնել է Ուզբեկստան։ 

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ-ին։  

Այցը տեղի է ունենում Ուզբեկստանի պաշտպանության նախարար Բախոդիր Քուրբանովի հրավերով։ Այցի ընթացքում կայանալիք հանդիպմանը նախատեսվում է քննարկել երկու երկրի միջև ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական և այլ ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները։

Add new comment