գ

Tigran Mansuryan. Our soldier is different

Հեղինակ
Mary Gasparyan

"Armenian Soldier" visited the positions with the composer Tigran Mansuryan. We present a part of the report.

"I'm calling the maestro to find out if we can arrange a meeting in the troops. I do not dare to make an offer to visit a distant military unit or, even more so, a front-line position. Considering his respectable age, the cold of winter, I say.

"We can visit one of the nearby military units, maestro," I hear in response.

"And is it possible to visit positions? I would especially like to be in positions where there are conscripts."

Well, of course, it is possible, I am glad, so it is certain, health is forgiving, so a warm meeting is waiting for us.

The road to the military unit is cut short by spiritual conversations with the maestro. A conversation with him on any subject is both enjoyable and empowering. Tigran Mansuryan himself is as direct as a child and, at his old age, a noble and the noblest type of human being, infinitely wise. It turns out that Sparapet Vazgen Sargsyan personally awarded the maestro the title of "lieutenant colonel".

սվ

-Իհարկե, սիմվոլիկ կոչում է, բայց ինձ համար շատ պարտավորեցնող, ու հաճելի էր սպարապետի նման ուշադրությունը, այնպես որ՝ ես էլ ինչ-որ առումով զինվորական եմ,- իր վարակիչ ժպիտով ասում է մաեստրոն:

-Ի՜նչ լավ է, որ Նոր տարվա շեմին ենք դիրքեր բարձրանալու, մեր տղաներին տեսնելու,- մտորում է մաեստրոն:-Մեր զինվորները պե՛տք է զգան, իմանան, որ սրտով ու մտքերով իրենց հետ ենք:- Մաեստրոն հիշում է իր նախորդ այցելությունները: Հատկապես սահմանը պահող զինվորն է տպավորվել:

-Մեր զինվորն ուրիշ է: Հայ ժողովրդի մեծ կենսափորձը՝ պատմական, ներկայիս իրողությունները, մեր երիտասարդներին իրենց տարիքից մեծ հասունություն են հաղորդում: Հենց այս հատկությունն է, որ առանձնացնում է նրանց: Իհարկե, տարբեր ընտանիքներից են տղաները, տարբեր բնավորություններ ունեն, մեկ գույնով չես կարող ներկայացնել: Բայց հիմնականը, որ բնորոշ է բոլորին, խոհունությունն է, պարկեշտությունը, որ շատ գեղեցիկ բան է: Զինվորի պարկեշտությունը, հրամանին ենթարկվելու ներքին պատրաստվածությունը հայ զինվորի կարևոր առաքինություններն են:

... 

Հետդարձի ճանապարհին տեղեկանում եմ մաեստրոյի տպավորություններից:

-Հիացած եմ մեր զինվորներով, նաև հրամանատարական կազմով, որոնց հետ առիթ ունեցա շփվելու այսօր: Գնդապետ Ֆարմանյանն իր մարդկային նկարագրով, իր վարքագծով պարզապես հիացրեց: Ինքն իր հոգսերի մեջ է, բնական է, ես՝ իմ: Բայց այս մի քանի ժամվա մարդկային կապը, որ հաստատվեց մեր միջև, ինձ հետ կլինի միշտ: Եղա առաջնագծի այն կետում՝ դիտակետում, որտեղ հերթապահ զինվորն է հսկում: Երբ այս տարածքում ես գտնվում, թիկունքում սարերը շա՜տ ավելի գեղեցիկ են, վեհ, հարազատ: Այդ զգացումն ինձ ստիպում է անվերջ նայել մեր սարերին, որոնց վրա այս օրերին թեթև ձյուն է:

-Այս տարիքում էլ Ձեզ միշտ ձգում է սահմանը, ամեն Նոր տարվա շեմին ցանկանում եք զինվորների կողքին լինել:

սվա

-Ասեմ, որ դա պարտքի խոր զգացումն է զինվորի հանդեպ, երկիր պահողի հանդեպ, այն ընտանիքների, որոնց զինվորներն այսօր, այս բարդ իրավիճակում մեր Հայրենիքն են պաշտպանում: Որևէ խաբկանք չունենք. բարդ ժամանակներ են: Բայց երբ տեսնում եմ այս տղաներին, ինձ անչափ հպարտ եմ զգում: Ես նրանց մեջ զգում եմ հայ զինվորի ամենալավ, ամենաբարձր հատկանիշները՝ խոնարհություն, մի տեսակ իմաստուն, լռություն և այդ լռության տակ լեցուն խոհունություն: Անմիջապես ուզում ես իմանալ՝ ո՞վ ունի տանը, որտեղի՞ց է: Այդ բոլոր տները, մեր տղաների ընտանքիները, հարազատ են ինձ համար: Իրենց ևս խոնարհումս եմ ուզում փոխանցել: Մեր բոլոր զինվորներին Նոր տարվա նախօրյակին մաղթեցի լավագույնը՝ ամենամեծ բանը, որի գինն իրենք շատ լավ գիտեն, դա խաղաղությունն է: Եվ խնդրեցի, որ իրենց ընտանիքներին փոխանցեն իմ բարեմաղթանքները նույնպես, քանի որ ես անձամբ իրենց չեմ ճանաչում, բայց իրենց որդիները՝ իբրև երկրի զավակ, նաև մերն են՝ բոլորինս: Ժպտալիս շատ գեղեցիկ են մեր տղաները, զենք բռնելիս շատ խոհեմ: Այս տարածքը հեշտ տարածք չէ: Իր բնույթով, ապրելակերպով այն պարտադրում է խիստ կացութաձև, հոգեբանական խիստ վիճակ: Այստեղից ինձ հետ այսօր կրկին տանում եմ մարդկային հարաբերությունների անչափ գեղեցիկ մի կենսափորձ, մի դրվագ, որը ինձ հարստացրեց: Երկրի մաշկն է սահմանագիծը, ամենազգայուն, խոցելի հատվածն է, որի պաշտպանությանն են կանգնած մեր այս լավ տղաները: Շատ ուրախ եմ, որ եղավ այս հանդիպումը: Երբ տեղյակ չես զինվորի կյանքի, գործի, կացութաձևի մանրամասներին, մի այլ հոգեվիճակի մեջ ես գտնվում, բայց երբ գալիս ես, քո աչքերով տեսնում, ծանոթանում առօրյային և մանավանդ, երբ քեզ մանրամասն պատմում են ու ներկայացնում սահմանին տիրող իրավիճակը, այդ ամենը քեզ հուսալիության, ապահովության զգացում է ներշնչում, և դա, անշուշտ, մեծագույն հարստություն է:

 

Add new comment

From the author