detq

Իսրայելի ԱԳ նախարարը պնդում է՝ Իրանը որոշել է հարձակվել Իսրայելի վրա

Հեղինակ
Դավիթ Գույումջյան

Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Իրանը որոշել է հարձակվել Իսրայելի վրա: Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է «The Jerusalem Post» պարբերականը։

Հաղորդվում է, որ Իրանի ուղերձն Իսրայելին փոխանցվել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոյի միջոցով։ Վերջինս զանգահարել է Իսրայելի արտգործնախարարին և ասել, որ այս տեղեկությունը ստացել է Իրանի արտգործնախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանիից։

«Իրանը մեզ հայտնել է, որ մտադիր է հարձակվել Իսրայելի վրա»,- հայտարարել է Կացը։

Ավելի վաղ Հունգարիայի արտգործնախարարը հայտնել էր, որ զրուցել է Իսրայելի և Իրանի գործընկերների հետ՝ նշելով, որ իրավիճակը ծայրաստիճան սրված է:

Add new comment

From the author