detq

​​​​​​​«Հիզբոլլահ»-ը կարող է հարվածել Իսրայելին` անկախ Իրանի մտադրություններից

Հեղինակ
Դավիթ Գույումջյան

Լիբանանյան «Հիզբոլլահ» շարժումը կարող է Իսրայելին հարվածել՝ անկախ Իրանի Իսլամական Հանրապետության մտադրություններից։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է CNN-ը՝ հղում կատարելով հետախուզական տվյալներին ծանոթ աղբյուրներին։

Հաղորդվում է, որ լիբանանյան շարժումը ավելի արագ է շարժվում իր ծրագրերի իրականացման ուղղությամբ, քան Իրանը, և առաջիկա օրերին նախատեսում է հարվածել Իսրայելին։ Ինչ վերաբերում է Իրանին, ապա վերջինս դեռ մտածում է, թե ինչպես արձագանքի Թեհրանում ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությանը։

ԱՄՆ զինվորական պաշտոնյաներից մեկը տեղեկացրել է, որ Իրանն իրականացրել է ոչ բոլոր պատրաստությունները, որոնք ԱՄՆ-ն սպասում է տեսնել խոշոր հարձակման նախօրեին։ Նրա խոսքով՝ հաշվի առնելով  այն հանգամանքը, որ Լիբանանն Իսրայելին մոտ է գտնվում, «Հիզբոլլահ»-ը կարող է գործել գրեթե աննկատ, ինչը չի կարելի ասել Իրանի մասին։

Աղբյուրի խոսքով՝ պարզ չէ, թե ինչպես են Իրանն ու «Հիզբոլլահ»-ը համակարգում իրենց գործողությունները, բայց որոշ պաշտոնյաներ զգացողություն ունեն, որ նրանք համաձայն չեն առաջ շարժվելու հարցում։

Հիշեցնենք, որ Իրանը և «Հիզբոլլահ»-ը խոստացել են պատասխանել Իսրայելին՝ Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի և Լիբանանում «Հիզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի՝ Ֆուադ Շուքրայի սպանության համար։

Add new comment

From the author