hyuj

Մենք կարողացանք կայունացնել Իրանի ներկայությունը Կովկասում և տարածաշրջանը մոտեցնել մեր շահերին․ Ադրբեջանում Իրանի նախկին դեսպան

Հեղինակ
Ասյա Գեվորգյան

Ադրբեջանում Իրանի նախկին դեսպան Սեյիդ Աբաս Մուսավին իրանցի մեկ այլ նախկին դեսպան Մոհսուն Փաքայիի՝ Ղարաբաղյան հակամարտությանը նվիրված գրքի շնորհանդեսի արարողության ժամանակ ասել է․ «Հայաստանը հարևան երկրներից մեկը բռնազավթած երկիր էր։ Մենք ի սկզբանե կողմերին մոտեցրել ենք իրենց հակամարտության կարգավորման խաղաղության պայմանագրի ստորագրմանը, սակայն արևմտյան երկրների շահերը դա թույլ չեն տվել։ Մենք կարողացանք կայունացնել Իրանի ներկայությունը Կովկասում և տարածաշրջանը մոտեցնել մեր շահերին»։

Անդրադառնալով 44-օրյա պատերազմի ընթացքում Իրանի դիրքորոշմանը՝ նա նշել է, որ Իրանը չեզոք է մնացել։

Մուսավին հիշեցրել է, որ Կովկասը գտնվում է Իրանի ազդեցության գոտում, և նրանք այստեղ պետք է լինեն. «Պետք է օգտագործել հնարավորությունները, Իրանի տնտեսական հնարավորությունները խլվեցին Ղարաբաղյան հակամարտության երեք տասնամյակների ընթացքում․․․Արևմտյան երկրները փորձում են Իրանին և Ռուսաստանին վտարել Կովկասից, բայց մենք հայտարարեցինք, որ սա մեր տարածաշրջանն է, ոչ թե մենք, այլ նրանք պետք է հեռանան»։

Նախկին դեսպանը հավելել է, որ Արևմուտքի պատրաստած խաղը կարող էր տեղի ունենալ, եթե չլիներ Իրանի նախազգուշացումը։

«Նախիջևանի և Բաքվի կապն անցնում է Իրանի տարածքով։ Մենք երեսուն տարի նրանց տրամադրել ենք այս կարևոր երթուղին»,- եզրափակել է նա։ 

Add new comment

From the author