default

Սպիտակ տան խորհրդականը Պուտինին խորհուրդներ է տալիս, թե ինչպես վարվել Կուրսկի մարզում ուկրաինական զորքերի հետ

Հեղինակ
Մերի Գասպարյան

Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Քիրբին Վլադիմիր Պուտինին Կուրսկի շրջանում նրա հետագա գործողությունների հետ կապված հրահանգներ է տվել։ Ավելի վաղ ուկրաինական բանակը վերահսկողության տակ է վերցրել Ռուսաստանի տարածքի մոտ 1000 քառակուսի կիլոմետրը։

«Մի բան ակնհայտ է` սա Պուտինի պատերազմն է Ռուսաստանի դեմ։ Եվ եթե դա նրան դուր չի գալիս, եթե դա նրան մի փոքր անհարմարավետություն է պատճառում, ապա կա հեշտ լուծում. գրողը տանի, և ամեն բան դրանով կավարտվի»,- ընդգծել է Ջոն Քիրբին:

Նա հավելել է, որ չնայած Պուտինի հայտարարություններին, որ Ռուսաստանը իրականում պատերազմ է մղում ՆԱՏՕ-ի կամ հավաքական Արևմուտքի դեմ, ռուս ժողովուրդը մնում է «Ուկրաինայում պատերազմող միակ ժողովուրդը»:

 

Add new comment

From the author