detq

Իրանը չի մասնակցի Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցություններին

Հեղինակ
Դավիթ Գույումջյան

ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցչությունը հայտնել է, որ Թեհրանը չի մասնակցի Գազայի պատերազմում հրադադարի ապահովման համար առաջիկա անուղղակի բանակցություններին։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։

«Մենք չենք մասնակցել ՀԱՄԱՍ-ի և վարչակարգի միջև հրադադարի անուղղակի բանակցություններին, որոնց օժանդակում են Եգիպտոսը, Կատարն ու Միացյալ Նահանգները, և մտադիր չենք մասնակցել նման բանակցություններին»,- հայտնել են Իրանի ներկայացուցչությունից՝ պատասխանելով հարցին՝ Թեհրանը կմասնակցի՞ բանակցություններին, թե՞ ոչ։

Նշենք, որ ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև անուղղակի բանակցությունները նախատեսված են այսօր։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաներ, Կենտրոնական հետախուզական գործակալության տնօրեն Բիլ Բեռնսի գլխավորությամբ, մտադիր են մեկնել Մերձավոր Արևելք՝ հրադադարի և բանտարկյալներին ազատ արձակելու շուրջ բանակցություններ վարելու։

Add new comment

From the author