detq

Թեհրանը քննադատել է Արևմուտքի զսպվածության կոչը՝ ի պատասխան Հանիեի սպանության

Հեղինակ
Դավիթ Գույումջյան

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանաանին խստորեն քննադատել է Իսրայելի հանդեպ զսպվածություն ցուցաբերելու Արևմուտքի կոչերը՝ ի պատասխան Թեհրանում Հանիեի սպանության։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։

«Եվրոպական երեք երկրների ղեկավարները հայտարարություն են հրապարակել, այն դեպքում, երբ սիոնիստական ռեժիմը շարունակում է կատարել միջազգային ամեն տեսակ հանցագործություններ` ներառյալ ցեղասպանությունը և ռազմական հանցագործությունները, պաղեստինյան անպաշտպան ժողովրդի դեմ արևմտյան պետությունների և իսրայելական ռեժիմի հովանավորների անտարբերության ստվերում»,- ասել է իրանցի պաշտոնյան՝ մեկնաբանելով Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի տարածած համատեղ հայտարարությունը, որում Իրանին կոչ է արվում զերծ մնալ Իսրայելի դեմ ռազմական գործողություններից։

Նասեր Քանաանին շեշտել է, որ սիոնիստական պաշտոնյաների այդ անպատժելիությունը խրախուսում է Իսրայելին կատարել ամենազզվելի միջազգային հանցագործությունները։ Նա նաև զարմանք է հայտնել, որ արևմտյան կառավարությունները` ներառյալ եվրոպական եռյակը, ոչ մի քաղաքական միջոց չեն ձեռնարկել Իսրայելի հանցագործություններին դիմակայելու համար։

Իրանցի պաշտոնյան պնդել է, որ եռյակի հայտարարությունը զուրկ է քաղաքական տրամաբանությունից, հակասում է միջազգային իրավունքի սկզբունքներին, բացահայտ աջակցություն է ահաբեկչությանը տարածաշրջանում, ինչպես նաև պարգևատրում է նրանց համար, ովքեր ցեղասպանության հրամաններ են տալիս և կատարում ռազմական հանցագործություններ ու ահաբեկչություն մարդկության դեմ։

Քանաանին նշել է, որ Իրանը լի է իր ազգային ինքնիշխանությունը և անվտանգությունը պաշտպանելու, տարածաշրջանային կայունությանը նպաստելու և նախապատճառի դեմ զսպման միջոցներ ստեղծելու վճռականությամբ, ապա հավելել, որ Իրանը երբեք ոչ մեկից թույլտվություն չի խնդրի իր իրավունքներն իրացնելու համար։
 
 

Add new comment

From the author