սդվ

Ադրբեջանը հայտարարել է BRICS-ին միանալու ցանկության մասին

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

Ադրբեջանը կցանկանար միանալ BRICS-ին։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Բաքու այցի նախաշեմին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Փոլադ Բյուլբյուլ օղլին։

«BRICS-ին միանալ ցանկացողները երկար հերթ են կազմել: Ադրբեջանն իսկապես նման ցանկություն է հայտնել։ Մենք այդ մասին խոսել ենք մեր ռուսաստանցի գործընկերների հետ, բայց սա նույնպես գործընթաց է և աշխատանքի հարց»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Բաքուն պաշտոնապես հայտ է ներկայացրել կազմակերպությանը միանալու համար։

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցով այսօր՝ օգոստոսի 18-ին կլինի Ադրբեջանում, ինչի մասին հայտնել էր Կրեմլի մամուլի ծառայությունը։

Այցը տեղի կունենա օգոստոսի 18-19-ին

Add new comment

From the author