gj

Ավարտվել է Ռուսաստանի նախագահի պետական ​​այցն Ադրբեջան

Հեղինակ
Ասյա Գեվորգյան

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ավարտել է պետական ​​այցը և մեկնել Բաքվից։ Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահներ Իլհամ Ալիևն ու Վլադիմիր Պուտինը Բաքվում քննարկել են տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցեր։

Ըստ Ալիևի՝ Հարավային Կովկասում կայունությունն ու անվտանգությունը շատ դեպքերում կախված են Ռուսաստանի և Ադրբեջանի սերտ փոխգործակցությունից։ 

Ստորագրվել են հուշագրեր, համաձայնագրեր։

Այս մասին հայտնել է ադրբեջանական «AZƏRTAC» (հայ․՝ ազերթաջ) պետական լրատվական գործակալությունը։ 

Անդրադառնալով տարածաշրջանում ստեղծված իրավիճակին՝ Ռուսաստանի նախագահը նշել է, որ Հարավային Կովկասում կայուն խաղաղությունն ու կայունությունը լիովին բխում են այս տարածաշրջանի բոլոր պետությունների և ժողովուրդների բուն շահերից։

«Ռուսաստանը պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը»,- հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Add new comment

From the author