DETQ

Քանաանին շեշտում է՝ Իրանը Հայաստանում ԱՄՆ-ի ներկայությանը դրական չի վերաբերվում

Հեղինակ
Դավիթ Գույումջյան

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանաանին հայտարարել է, որ Իրանը դրական չի վերաբերվում Հայաստանում ԱՄՆ-ի ներկայությանը: Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։

Իրանցի պաշտոնյան միևնույն ժամանակ շեշտել է, որ Իրանի և Հայաստանի հարաբերությունները բավականին սերտ են և կառուցողական։ Նրա խոսքով՝ երկու երկրներն էլ ցանկանում են զարգացնել բարեկամական ու համապարփակ հարաբերություններ։
 
«Երկու կողմերն էլ ընդգծում են տարածաշրջանում կայունության և խաղաղության, ինչպես նաև սահմաններին անվտանգության պահպանման կարևորությունը։ Մենք չենք մեկնաբանում երկրների միջև առկա երկկողմ հարցերը, սակայն շեշտում ենք, որ դրական չենք վերաբերվում ԱՄՆ-ի ներկայությանը տարածաշրջանում»,- ասել է նա։

Քանաանին հավելել է, որ Թեհրանն այս կապակցությամբ Երևանին իր մտահոգություններն է հայտնել։

 

Add new comment

From the author