դետք

Իսրայելն ընդունել է Գազայում hրադադարի վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկները․ Բլինքեն

Հեղինակ
Դավիթ Գույումջյան

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Իսրայելը համաձայնել է ԱՄՆ-ի լրացուցիչ նախաձեռնությունների փաթեթին՝ Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագրի իրականացման համար, և Վաշինգտոնն ակնկալում է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը նույն քայլը կանի։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է բրիտանական «Reuters» լրատվական գործակալությունը։

«Վարչապետ Նեթանյահուն հավանություն է տվել լրացուցիչ առաջարկներին, և մենք ակնկալում ենք, որ ՀԱՄԱՍ-ը նույնը կանի»,-Իսրայել կատարած այցի ժամանակ լրագրողներին ասել է Բլինքենը:

Պետքարտուղարի խոսքով՝ Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագրի նախագիծն արտացոլում է դեռ մայիսին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հնչեցրած առաջարկները։ Նա նշել է, որ համաձայնությունը որպես վերջնական նպատակ ներառում է ռազմական գործողությունների փուլային և հրադադարի ամբողջական դադարեցում։

«Նախնական զինադադարը կտևի վեց ամիս, այն նախատեսում է գերիների ազատ արձակում և փոխանակում, ինչպես նաև բանակցությունների սկիզբ մշտական հրադադարի պայմանների շուրջ»,- եզրափակել է նա։
 

Add new comment

From the author