000

Ռուսաստանը Հարավային Կովկասը համարում է իր պատմական տարածքը և նպատակ չունի հեռանալու տարածաշրջանից․ քաղաքագետ

Հեղինակ
Հասմիկ Անդրեասյան

Քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյանը գրում է«2024 թ. օգոստոսի 19-ին պետական այցով գտնվելով Բաքվում՝ ՌԴ նախագահը օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանի սուլթան Իլհամի հետ նեղ կազմով բանակցությունների ժամանակ մասնավորաբար ասել է. «Պարզ է և բոլորին քաջ հայտնի, որ Ռուսաստանը նույնպես կանգնած է ճգնաժամերի առաջ, այդ թվում և առաջին հերթին, իհարկե, ուկրաինական ուղղությամբ։ Բայց Ռուսաստանի պատմական ներգրավվածությունը Հարավային Կովկասում տիրող իրավիճակում, նույնիսկ վերջին մի քանի տարիների ընթացքում, մեզ թելադրում է այդ իրադարձություններին մասնակցելու անհրաժեշտությունը, իհարկե, այնքանով, որքանով դա պահանջված է կողմերի կողմից, դա անկասկած է»:

Դիվանագիտական լեզվից թարգմանաբար մեջբերվածը նշանակում է, որ չնայած նրան, որ Ռուսաստանը պատերազմի մեջ է Ուկրաինայի հետ, այդուհադերձ մենք ուշադրությամբ հետևում ենք հարավկովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին ու տեղաշարժերին և մեզ իրավունք ենք վերապահում անհրաժեշտության դեպքում միջամտելու այդ զարգացումներին:

Իսկ սա նշանակում է, որ Ռուսաստանը Հարավային Կովկասը համարում է իր պատմական տարածքը և նպատակ չունի հեռանալու հարավկովկասյան տարածաշրջանից: Լավ է դա, թե վատ, սա հարցի մյուս կողմն է, բայց այս պահին սա փաստ է»:

Add new comment

From the author