դետք

2015-ի միջուկային համաձայնագրի բոլոր կողմերը ցանկանում են պատասխանատու վերադարձ ԳՀՀԾ-ին. Նասեր Քանաանի

Հեղինակ
Դավիթ Գույումջյան

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանաանին հայտարարել է, որ 2015 թվականի միջուկային համաձայնագրի բոլոր կողմերը, այդ թվում` ամերիկացիները, պատասխանատու վերադարձ են ցանկանում գործարքին։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։

Քանաանին հույս է հայտնել, որ նոր կառավարության օրոք Իրանի ժողովրդի իրավունքները կիրացվեն ըստ նախկինում ստորագրված համաձայնագրի։

Հիշեցնենք, որ Իրանի և 6 գերտերությունների՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հինգ մշտական ​​անդամների ու Գերմանիայի միջև Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը ստորագրվել է 2015 թվականի հունիսին։

Գործարքի ստորագրումից 3 տարի անց՝ 2018-ի մարտի 3-ին, ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դուրս եկավ գործարքից, մինչդեռ ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենն ազդարարեց, որ բաց է համաձայնագիրը երկարաձգելու համար, սակայն Բայդենի պաշտոնավարման 4 տարիների ընթացքում այդպես էլ չհաջողվեց այն վերականգնել։

Միջուկային գործարքը վերականգնելու համար Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան Իրանի հետ 2021 թվականի ապրիլից բանակցություններ են վարում, որոնք դեռևս արդյունք չեն տվել։

Add new comment

From the author