45869

Հայ բանտարկյալների ազատ արձակումը պետք է COP29-ի անցկացման նախապայման լինի. News.am

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

NEWS.am-ի զրուցակիցն է  ռազմավարական դատավարության հարցերով միջազգային իրավապաշտպան Արփի Ավետիսյանը: 

Տիկին Ավետիսյան, Դուք աշխարհի մի քանի երկրներում զբաղվել եք մարդու իրավունքների պաշտպանության հարցերով։ Այս պահին մենք ունենք երկու տասնյակից ավելի քաղաքացիներ, որոնց Ադրբեջանը շարունակում է ապօրինաբար պահել Բաքվի բանտերում։ Հայտնի գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի փաստաբանական թիմը հունիսին ՄԱԿ-ի Խոշտանգումների հարցերով հատուկ զեկուցողին դիմում էր ներկայացրել, որից էլ տեղեկացանք, որ Վարդանյանը խոշտանգումների է ենթարկվել։ Անկասկած, մյուս հայ բանտարկյալները ևս ենթարկվում են խոշտանգումների և դաժան վերաբերմունքի։ Որքանով տեղյակ ենք, Դուք ունեք ՄԱԿ-ի նաև  հատուկ զեկուցողների հետ աշխատելու փորձառություն: Նման իրավիճակում ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների նկատմամբ գոնե խոշտանգումները կանխելու, ինչպես նաև նրանց վերադարձն ապահովելու համար։ Մի՞թե միջազգային իրավունքն այսօր այդչափ անզոր է ավտորիտար երկրների առջև։

ՄԱԿ-ի Խոշտանգումների հարցերով հատուկ զեկուցողին ուղղված հրատապ դիմումը պետք է դիտարկվի որպես համապարփակ մոտեցման մաս՝ ապագայում խոշտանգումների և դաժան վերաբերմունքի կանխարգելումն ապահովելու համար: Շատ կարևոր է, որ Ռուբեն Վարդանյանի փաստաբանական թիմըներկայացրել է այս դիմումըՄԱԿ-ի հատուկ զեկուցողին։ Սա ծառայելու է որպես լրացուցիչ ապացույց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում առկախված գործերի համար, ինչպես նաև այդ մասին պետք է բարձրաձայնել Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության կառույցների հետ քարոզչական գործունեության շրջանակներում։ Ես շուրջ երկու տասնամյակ աշխատել եմ ռազմավարական դատական գործընթացներում, և իմ փորձից ելնելով, նշեմ, որ հենց իրավական և քաղաքական ջանքերի համադրումն է՝ իրազեկության բարձրացման հետ միասին, հանգեցնումփոփոխությունների:

Այս փուլում մենք չունենք որևէ հրապարակային տեղեկություն ՄԱԿ-ի հատուկ զեկուցողի և Ադրբեջանի կառավարության միջև հաղորդակցության փոխանակման վերաբերյալ, որը սովորաբար տեղի է ունենում բողոքարկումից հետո։ Այս հրատապ դիմումը և ՄԱԿ-ի հատուկ զեկուցողի ներգրավումը պետք է ևս մեկ ահազանգ լինի Ադրբեջանի իշխանությունների համար, որիրենք գտնվում են մանրազննին դիտարկման ներքո: Միջազգային իրավունքի կիրառումը՝ փոխհատուցում ստանալու համար, կարող է երկար գործընթաց լինել: Հեշտ է զենքերը վայր դնել, հատկապես Ադրբեջանի նման ավտորիտար երկրներում մարդու իրավունքների բացահայտ խախտումների ֆոնին: Սարսափելի իրավիճակը շատ լավ փաստագրված է, որը ապացուցում է, թե ինչպես է պետությունն ազատվում այս ամենի մասին բարձրաձայնող անհատներից: Մենք ականատես ենք եղել անկախ լրագրողների, քաղաքացիական հասարակության ակտիվիստների և իրավապաշտպանների ձերբակալություններին ու դատավճիռներին, այն անհատների, որոնք խոսում էին մարդու իրավունքների ոտնահարման զոհերիմասին։ Այդ բոլոր քրեական գործերը հիմնված են շինծու մեղադրանքների վրա, և դրանցից շատերն ապացուցվել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանում և ՄԱԿ-ի պայմանագրով նախատեսված մարմիններում:

Նման հանգամանքներում առավել մտահոգիչ է դառնում ներկայումս Բաքվում պահվող էթնիկ հայերի, այսինքն՝ ապօրինաբար ձերբակալվածու Բաքվի բանտերում պահվող հայ քաղբանտարկյալների վիճակը,մասնավորապես՝պետության աջակցությունը վայելող հայատյացության լույսի ներքո: Այնուամենայնիվ, բոլոր հնարավոր ուղիները պետք է օգտագործել՝ Բաքվում պահվող քաղբանտարկյալների վիճակը շարունակաբար ուշադրության կենտրոնում պահելու համար: Մի փոքր ավելի շատ տեղեկություններ կան Ռուբեն Վարդանյանի վիճակի մասին՝ հիմնվելով ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին ներկայացված հրատապ դիմումի վրա։ Ցավոք, շատ հավանական է, որ մյուս բանտարկյալների նկատմամբ ևս անմարդկային վերաբերմունք է դրսևորվում։ Դիմումները, ինչպիսին է ՄԱԿ-ի Խոշտանգումների հարցերով հատուկ զեկուցողին ներկայացված դիմումը, ևս մեկ կարևոր տարր է իրավական և քաղաքական ավելի լայն գործընթացներում: Այս ջանքերն ավելի արդյունավետ դարձնելու համար շատ ավելի լավ կլիներ, որ համակարգված աշխատանք լիներՀայաստանի կառավարության և քաղաքացիական հասարակության, ինչպես նաև դիվանագիտական ​​բոլոր ջանքերի և միջազգային հանրության միջև:

Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է մասնակցելու նոյեմբերին Բաքվում անցկացվելիք COP29 համաժողովին։ Մամուլում կարծիքներ էին հնչում, որ եթե անգամ Հայաստանը համաձայնի մասնակցել դրան, ապա այդ մասնակցությունը պետք է լինի միայն Բաքվում պահվող բոլոր 23 բանտարկյալներին ու պատանդներին ազատ արձակելու պայմանով։ Ինչպե՞ս եք գնահատում նման հնարավորությունը, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջերս Ռուսաստանը, ԱՄՆ-ը և մի շարք այլ երկրներ սկսել են գերիների փոխանակման գործընթաց։

Ինչ վերաբերում է COP29-ին, որն անցկացվելու է նոյեմբերին Բաքվում, և հատկապես, եթե խոսում ենք համակարգված և թիրախավորված ջանքերի մասին, կարծում եմ, որ COP29-ը այնպիսի հնարավորություն է ընձեռում, որը պետք է օգտագործեն բոլոր հնարավոր դերակատարները։ Մասնակից պետություններն ու կառույցները մեծ դեր ունեն խաղալու՝ հայ բանտարկյալների ազատ արձակմանն աջակցելու գործում։ Մենք պետք է անպայմանորեն օգտագործենք այս հնարավորությունը։ «Մենք» ասելով՝ նկատի ունեմ Հայաստանի կառավարությանը, քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, միջազգային իրավապաշտպաններին, նաև Սփյուռքը. մենք պետք է ձեռնարկենք բոլոր հնարավոր միջոցները, որ այս հարցը լինի օրակարգում և առաջ մղվի իրագործման:

Մի քանի ամիս առաջ, օրինակ, Եվրախորհրդարանը մի բանաձև ընդունեց, որում շեշտված էր, որ Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարումներն անհամատեղելի են COP29-ի նպատակների հետ և նշված էր, որ չպետք է Ադրբեջանին թույլատրենայդ համաժողովը հյուրընկալելու։ Կարծում եմ, որ սա շատ խոսուն է, և մենք պետք է օգտագործենք այս հնարավորությունը, հատկապես այն փաստը, որ Ադրբեջանը COP29-ին անվանում է «Խաղաղության COP»․ հայ բանտարկյալների ազատ արձակումը պետք է այդհամաժողովի անցկացման համար նախապայման լինի: Մենք պետք է կոչ անենք Ադրբեջանին՝ ապահովելու, որ «Խաղաղության COP»-ը համապատասխանում է իր բուն իմաստին։ Շատ կարևոր է, որ բոլոր հնարավոր դերակատարները բարձրաձայնեն այս հարցը և գործադրվեն բոլոր հնարավոր միջոցները, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, ինչպես նաև միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները, որոնց հայացքներնայժմ ուղղված են COP29-ին, այլապես սա կլինի բաց թողնված հնարավորություն։

Ադրբեջանի պահանջներից մեկն այն է, որ Հայաստանը հետ կանչի միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ ներկայացված հայցերը։ Ի՞նչ հետևանքներ կարող է սա ունենալ Հայաստանի համար։

Եթե կարճ պատասխանեմ, ապա դա անընդունելի է։ Մենք տեսել ենք, որ քաղաքական բանակցություններն արդյունավետ չեն եղել, և մենք ունենք նաև անցյալի բազմաթիվ օրինակներ, երբ Ադրբեջանը չի հետևել և չի կատարել պայմանագրերով նախատեսված որևէ պարտավորություն։ Նույնիսկ բացահայտ պայմանավորվածությունների առկայության դեպքում էր Ադրբեջանը շարունակում  խախտել միջազգային մարդասիրական իրավունքը և մարդու իրավունքներին առնչվող իրավունքը: Առանց այդ օրինական միջոցների և պատասխանատվության՝ Ադրբեջանը իրեն անպատժելի կզգա՝ շարունակելու այն ամենը, ինչ ցանկանում է անել:

Ընթացիկ բոլոր գործերի և բանակցությունների ամբողջ ընթացքում մենք տեսել ենք, որ Ադրբեջանը մերժում է որևէ պատասխանատվություն՝ ցանկացած անօրինական գործողության կամ ագրեսիայի համար։ Այդ երկիրըհերքում է իր կատարած ցանկացած ռազմական հանցագործություն: Այդ երկիրնանգամ հարձակվել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա։ Այս միջազգային դատական ​​գործերը շատ կարևոր են։ Դրանք կարևոր միջոց են Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելուև Ադրբեջանի գործողությունների հետևանքով հազարավոր զոհերին հատուցելու համար. 2020 թվականի պատերազմից սկսած մինչև տասնամսյա շրջափակումը և դրան հաջորդած հարձակումը Արցախի հայ բնակչության վրա, որի ժամանակ Ադրբեջանը հիմնովին ազատվեց այնտեղի հայ բնակչությունից, իսկ ներկայումս էլ ջնջում է հայկական ներկայության և հայկական ժառանգության ցանկացած հետք:

Այս միջադեպերը՝ ագրեսիանու հարձակումները, հանգեցրել են մարդու իրավունքների բազմաթիվ լրջագույն խախտումների՝ սպանություններ, խոշտանգումներ, անմարդկային վերաբերմունք և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք, օրինակ՝ երկարատև տառապանքները շրջափակման ժամանակ, այդ թվում՝ սննդի, բժշկական պարագաների, գազի և էլեկտրաէներգիայի դեֆիցիտը։ Այժմ էլ ականատես ենք հայկական մշակութային ժառանգության շարունակաբար ոչնչացմանը։ Մենք անգամ տեսնում ենք հայկական գերեզմանների ոչնչացումը։Այս ցանկը կարելի է անվերջ շարունակել: Շատ կարևոր է շարունակել ընթացք տալ այս գործերին և պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին այս բոլոր գործողությունների համար։

Այս գործերը հետ կանչելը կնշանակի, որ Ադրբեջանըպարտավորություններ չունի Հայաստանի նկատմամբ, քանի որ մենք խոսում ենք միջպետական ​​բողոքների ու գործերի մասինի, բայց դա նաև կնշանակի, որ Հայաստանի իշխանությունն անպաշտպան կթողնի իր քաղաքացիներին, քանի որ անհատ քաղաքացիների գործերից շատերն այդ միջպետական գործերի մի մասն են։ Այսպիսով, միջպետական ​​հայցերիցորևէ մեկի հետկանչումըկնշանակի բնակչության մի ամբողջ հատվածի թողնել առանց արդարության և փոխհատուցման։ Հաշվի առնելով ընթացակարգային պահանջները՝ այս անձինք այլևս չեն կարողանա իրենց հայցերը ներկայացնել եվրոպական դատարաններ կամ ՄԱԿ-ի պայմանագրով նախատեսված մարմիններ և կմնան առանց որևէ արդյունավետ պաշտպանության կամ որևէ տեսակի իրավական պաշտպանության:

Հայցերի հետկանչման Ադրբեջանի խնդրանքը հստակ կերպով ցույց է տալիս, որ այդ երկիրը վախենում է դրանց հետեւանքներից։ Եթե ​​Ադրբեջանը կարծում է, որ ոչ մի ապօրինություն չի եղել, որ ինքը գործել է միջազգային մարդասիրական իրավունքինև մարդու իրավունքների օրենսդրությանը համահունչ, ապա ինչո՞ւ է նման պայման առաջ քաշում։ Սա, ինչ-որ առումով, նման է ընտանեկան բռնության բազմաթիվ դեպքերի սցենարին։ Այս դեպքերը,մինչև այժմ, շատ լավ փաստագրված են, օրինակ, ՄԱԿ-ի Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման կոնվենցիայի (CEDAW) և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից: Այն դեպքերում, երբ ընտանեկան բռնության զոհերը բողոք են ներկայացնում բռնության մասին, բռնարարը, ագրեսորը հետագայում ստիպում է նրանց հրաժարվելբողոքներից։Դատարանները համարել են, որ դա պարզապես հաստատում է ագրեսորի մեղքը, և թե՛ Կանանց նկատմամբ խտրականության վերացման կոնվենցիան, թե՛ Եվրոպական դատարանը սահմանել են, որ նույնիսկ հետկանչման դեպքում գործերը պետք է քննության առնվեն, քանի որ ագրեսիան արդեն իսկ փաստաթղթավորված է, և այն պետք է ծառայի որպես միջոց՝ ապագայում նմանատիպ գործողությունները կանխելու համար։ Ադրբեջանի դեմ գործերը պետք է շարունակվեն ոչ միայն Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու նախկինում կատարած ապօրինությունների համար, այլև ապագայում նմանատիպ գործողությունները կանխելու համար։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում 

Add new comment

From the author