Hdkf

Ադրբեջանական զորքերում անցկացվում է հատուկ մարտավարական զորավարժություն

Հեղինակ
Ասյա Գեվորգյան

Ադրբեջանի ընթացիկ տարվա ուսումնական պլանի համաձայն՝ ռազմաօդային ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի ռադիոտեխնիկական ստորաբաժանումների հետ անցկացվում է հատուկ մարտավարական զորավարժություն։

Այս մասին հայտնում է ադրբեջանական «Report» կայքը՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ-ին։

Պլանի համաձայն` ստորաբաժանումները պատրաստվել են մարտական ​​գործողությունների։

Զորավարժության հիմնական նպատակն է կատարելագործել գործնական հմտությունները պայմանական հակառակորդի անսպասելի օդային հարձակումը հետ մղելիս, ինչպես նաև ուսումնասիրել ռադիոտեխնիկական և կապի տարբեր միջոցների մարտական ​​հնարավորությունների արդյունավետ օգտագործման մեթոդները:

Add new comment

From the author