Իրանը ցանկանում է Եվրասիական տնտեսական միությունում դիտորդի կարգավիճակ ստանալ
Իրանի Իսլամական Հանրապետությունը ցանկանում է Եվրասիական տնտեսական միությունում դիտորդ պետության կարգավիճակ ստանալ։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։
Հաղորդվում է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կենտրոնակայանում քննարկվել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու Իրանի խնդրանքը։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովից հայտնել են, որ այս հարցի շուրջ խորհրդակցություններ են անցկացվել օգոստոսի 19-ին։ ԵԱՏՄ անդամ երկրները ներկայացված էին փոխարտգործնախարարների մակարդակով։
Խորհրդակցության մասնակիցները նշել են, որ ԵԱՏՄ անդամ պետությունների և Իրանի միջև առևտրատնտեսական համագործակցությունը մշտապես զարգանում է։ Այս համատեքստում կողմերը ողջունել են Թեհրանի՝ ԵԱՏՄ դիտորդ պետության կարգավիճակ ստանալու մտադրությունը։
Add new comment