detq

Իրանը ցանկանում է Եվրասիական տնտեսական միությունում դիտորդի կարգավիճակ ստանալ

Հեղինակ
Դավիթ Գույումջյան

Իրանի Իսլամական Հանրապետությունը ցանկանում է Եվրասիական տնտեսական միությունում դիտորդ պետության կարգավիճակ ստանալ։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կենտրոնակայանում քննարկվել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու Իրանի խնդրանքը։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովից հայտնել են, որ այս հարցի շուրջ խորհրդակցություններ են անցկացվել օգոստոսի 19-ին։ ԵԱՏՄ անդամ երկրները ներկայացված էին փոխարտգործնախարարների մակարդակով։

Խորհրդակցության մասնակիցները նշել են, որ ԵԱՏՄ անդամ պետությունների և Իրանի միջև առևտրատնտեսական համագործակցությունը մշտապես զարգանում է։ Այս համատեքստում կողմերը ողջունել են Թեհրանի՝ ԵԱՏՄ դիտորդ պետության կարգավիճակ ստանալու մտադրությունը։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

From the author

detq
ԱՄՆ-ն չի աջակցի Իրանի միջուկային օբյեկտներին Իսրայելի հարվածին․ Բայդեն
detq
Նեթանյահուն պնդում է՝ Իրանում կամ Մերձավոր Արևելքում Իսրայելի համար անհասանելի վայր չկա
detq
Իրանը թշնամի կհամարի ցանկացած պետության, որն իր օդային տարածքը կտրամադրի Իսրայելին. Արաղչի
detq
Թեհրանի միջազգային օդանավակայանը վերսկսել է իր աշխատանքը
detq
Իրանի ԱԳ նախարարը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին զգուշացրել է Լիբանանի դեմ Իսրայելի գործողությունների վտանգավոր հետևանքների մասին 
detq
Իրանը մտադիր չէ զորքեր ուղարկել՝ «Հիզբոլլահին» աջակցելու
detq
Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի ԱԳ նախարարները Իսրայելին դատապարտող հայտարարություն են ընդունել
detq
Քանաանին վստահեցրել է՝ Իրանը անպատասխան չի թողնի Իսրայելի ոչ մի հանցագործություն
դետք
Իրանի խորհրդարանը քննարկել է Իսրայելից վրեժ լուծելու տարբերակները
detq
ԵՄ-ն պետք է դադարեցնի Իսրայելին աջակցելու քայլերը․ Արաղչի
դետք
Իրանի հարձակման դեպքում ԱՄՆ-ն պատրաստ է պաշտպանել Իսրայելին