hyu

Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարները հանդիպել են

Հեղինակ
Ասյա Գեվորգյան

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Թուրքիայի արտգործնախարարի հրավերով Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը մեկնելու է Անկարա։

Այսօր արտգործնախարարները հանդիպել են, հայտնում  է թուրքական «TRT Haber» կայքը։

Բայրամովը և Ֆիդանը փակ հանդիպում են անցկացրել, քննարկել երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցեր։

Նշվել էր նաև, որ հանդիպմանը քննարկվելիք թեմաների ցանկում են հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունները։ Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում։

 

Add new comment

From the author