Hjn

Ադրբեջանը և Իտալիան քննարկել են ռազմական համագործակցությունը

Հեղինակ
Ասյա Գեվորգյան

Սեպտեմբերի 2-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել  Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Լուկա դի Ջանֆրանչեսկոյի հետ։

Այս մասին ադրբեջանական «Report» կայքին հայտնել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից։

Պաշտպանության նախարարն ասել է, որ Ադրբեջանի և Իտալիայի երկկողմ հարաբերություններն առանձնահատուկ բնույթ ունեն ինչպես ռազմական, այնպես էլ այլ ոլորտներում, և դա կնպաստի երկու երկրների բանակների զարգացմանը։

Նշվել է, որ Ադրբեջանի և Իտալիայի միջև ռազմական ոլորտում 2024-2025  թվականների ընթացքում նախատեսված 31 միջոցառումներից մի քանիսն իրականացվել են։

Հանդիպմանը մասնակցել է նաև Ադրբեջանում Իտալիայի ռազմական կցորդ Ջանֆրանկո Վիզին։ Կողմերը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները։

Add new comment

From the author