juj

Եգիպտոսի և Թուրքիայի միջև կայացել է բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի նիստ

Հեղինակ
Ասյա Գեվորգյան

Եգիպտոսի նախագահ Աբդելֆաթահ աս-Սիսին Էրդողանի հրավերով պաշտոնական այցով Անկարայում է։ Էրդողանի և Սիսիի երկկողմ հանդիպումից հետո կայացել է բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի նիստ, այնուհետև տեղի են ունեցել համաձայնագրերի ստորագրման արարողությունը (17 համաձայնագիր) և համատեղ մամուլի ասուլիսը։

Այս մասին հայտնել է թուրքական «Haber turk» կայքը։

Եգիպտոսի նախագահ Սիսին X սոցցանցում նշել է, որ  Թուրքիայի և Եգիպտոսի համագործակցությունն արդարացնում է երկու երկրների եղբայրական ժողովուրդների ակնկալիքները՝ ելնելով տարածաշրջանային ու միջազգային ասպարեզում նրանց կարևոր դերից։

Հանդիպմանը քննարկվել են Գազայում հակամարտությունը, Իսրայելի քաղաքականությունը և տարածաշրջանային այլ հարցեր։ 

Հիշեցնենք, որ Էրդողանի՝ 2024 թվականի փետրվարի 14-ին Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրե կատարած այցով Անկարայի և Կահիրեի հարաբերություններում նոր էջ բացվեց։ Դա առաջին այցն էր 12 տարվա մեջ։

 

 

Add new comment

From the author