detq

Իրանը զարմացած է «Զանգեզուրի միջանցքի» հարցում Ռուսաստանի դիրքորոշման առնչությամբ

Հեղինակ
Դավիթ Գույումջյան

Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի պատգամավոր, Ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ Հասան Քաշքավին զարմանք է հայտնել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցում Ռուսաստանի դիրքորոշման առնչությամբ։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին իրանցի պատգամավորն ասել է կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։ 

Իրանցի պատգամավորը շեշտել է, որ տարածաշրջանի պատմական և ավելի քան հազարամյա սահմանների նկատմամբ նվազագույն ոտնձգություն անգամ չպետք է լինի։

«Մեզ համար շատ զարմանալի է երեք կղզիների քննարկման կամ «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ հայտարարություն անելու հարցում Ռուսաստանի նման երկրի դիրքորոշումը։

Հուսով ենք՝ Ռուսաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Հայաստանը և բոլոր երկրները կփորձեն արդյունավետ գործողություններ ձեռնարկել տարածքային ամբողջականության ու անկախության հարգման և միջազգային սահմանների ճանաչման շրջանակում»,- ասել է նա։

Հասան Քաշքավին հավելել է, որ Իրանի համար միջազգայնորեն ճանաչված սահմանները փոփոխելու ցանկացած փորձ անընդունելի է։

 

Add new comment

From the author