gt

Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները քննարկել են ռազմական համագործակցությունը

Հեղինակ
Ասյա Գեվորգյան

Սեպտեմբերի 10-ին Վրաստանում այցով գտնվող Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Բաթումի քաղաքում հանդիպել է Թուրքիայի  պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հետ։

Այս մասին հայտնում է ադրբեջանական «Report» կայքը։ 

Հանդիպմանը նշվել է, որ Ադրբեջանը և Թուրքիան ռազմական ոլորտում ունեն բարձր մակարդակի համագործակցություն։ 

Երկկողմ հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ զորավարժությունների, փորձի փոխանակման ինտենսիվության բարձրացման շուրջ հարցեր։ 

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այցով Վրաստանում է՝ մասնակցելու Բաթումում կայանալիք Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների 11-րդ եռակողմ հանդիպմանը։

Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարները քննարկել են ռազմական համագործակցությունը

Զաքիր Հասանովը նաև հանդիպում է ունեցել Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի հետ։

Չիկովանին ընդգծել է, որ նման հանդիպումները կարևոր դեր են խաղում Ադրբեջանի և Վրաստանի միջև հարաբերությունների գործում։Հասանովը հավելել է, որ երկու երկրի փոխգործակցությունը շարունակաբար զարգանում է ինչպես ռազմական, այնպես էլ այլ ոլորտներում։

Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Վրաստանի միջև ռազմական համագործակցության հեռանկարները, ինչպես նաև համատեղ զորավարժությունների ինտենսիվության բարձրացման վերաբերյալ հարցեր։

Անդրադարձ է եղել տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման, ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում համագործակցության նոր հեռանկարներին։

 

Add new comment

From the author