detq

ՌԴ-ն հավատարիմ է Զանգեզուրի վերաբերյալ Իրանի հետ նախկին պայմանավորվածություններին․ Շոյգու

Հեղինակ
Դավիթ Գույումջյան

Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ ՌԴ-ն հավատարիմ է Զանգեզուրի վերաբերյալ Իրանի հետ նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններին։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին գրում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ Շոյգուն նման հայտարարություն է արել Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ և հենց այս հանդիպման ընթացքում էլ վերահաստատել Մոսկվայի հավատարմությունը նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններին։ «Մոսկվայի քաղաքականությունն այս հարցում բացարձակապես չի փոխվել»,- ասել է նա։

Շոյգուն շեշտել է նաև, որ ՌԴ-ն աջակցում է Իրանի Իսլամական Հանրապետության ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը Պարսից ծոցի երեք կղզիների նկատմամբ:

Նշենք, որ Ահմադիանն այցելել է Ռուսաստան՝ մասնակցելու ԲՐԻԿՍ-ի անվտանգության հարցերով պատասխանատու բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպմանը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ահմադիանը ՌԴ-ում ռուս պաշտոնյաների հետ քննարկելու է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցում Իրանի դիրքորոշումը:
 

Add new comment

From the author