Իսրայելը շուտով վրեժխնդրության համը կզգա․ ԻՀՊԿ հրամանատար
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Հոսեյն Սալամին հայտարարել է, որ Իսրայելը շուտով կզգա վրեժի համը։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։
«Պաղեստինի ժողովուրդը շուտով կզգա հաղթանակի քաղցր համը, Իսրայելը և թշնամիները նույնպես շուտով կզգան իրենց վայրագությունների համար վրեժի համը»,- ասել է Սալամին։
ԻՀՊԿ հրամանատարը վստահեցրել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը կշարունակի աջակցել Պաղեստինի ժողովրդի արդարացի պայքարին։
Սալամին հավելել է, որ իսլամադավան երկրները Իսրայելի դեմ պետք է միասնական ճակատով հանդես գան։
Add new comment