detq

Հայաստանի արագացված ռազմականացումը տարածաշրջանում խաղաղության գործընթացին սպառնացող հիմնական գործոններից է. Բայրամով

Հեղինակ
Անուշ Մուրադյան

Սեպտեմբերի 12-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի ու Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարար Քսավյե Բեթելի միջև։ Այս մասին հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։ 

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են երկու երկրների համագործակցության, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր։

Բայրամովը Լյուքսեմբուրգի արտգործնախարարին մանրամասն տեղեկացրել է հետհակամարտային շրջանում տարածաշրջանում առկա իրավիճակի և իրողությունների, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի առաջընթացի մասին։

Նա նշել է, թե «Հայաստանի օրենսդրության մեջ առկա տարածքային պահանջներն Ադրբեջանի նկատմամբ, ինչպես նաև Հայաստանի արագացված ռազմականացումը տարածաշրջանում խաղաղության հաստատման կայուն գործընթացին սպառնացող հիմնական գործոններն են»։

Add new comment

From the author