detq

Պեսկովը մեկնաբանել է Էրդողանի՝ Ղրիմի վերաբերյալ հայտարարությունը

Հեղինակ
Անուշ Մուրադյան

Ղրիմի պատկանելության թեման Ռուսաստանի և Թուրքիայի միջև եղած տարաձայնություններից մեկն է։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Այս հարցում մենք իսկապես լիովին հակադիր կարծիքներ ունենք։ Միևնույն ժամանակ մենք չենք դադարեցնում մեր տեսակետն ու դիրքորոշումը պարզաբանելու փորձերը։ Հուսով ենք, որ ժամանակի ընթացքում դա թույլ կտա Անկարային ավելի լավ հասկանալ մեզ և ընդունել մեր փաստարկները»,- ասել է Պեսկովը։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Էրդողանը Կիևում«Ղրիմի պլատֆորմի» գագաթնաժողովի մասնակիցներին ուղղված իր տեսաուղերձում հայտարարել Է Ղրիմն Ուկրաինայի կազմ վերադարձնելու անհրաժեշտության մասին, քանի որ դա «միջազգային իրավունքի պահանջն է»:

Add new comment

From the author