4589

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնում է Վրաստան

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ին պաշտոնական այցով կայցելի Վրաստան, հաղորդում է Վրաստանի առաջին ալիքը։

Ըստ Վրաստանի վարչապետի մամուլի ծառայության՝ ժամը 14:00-ին Վրաստանի կառավարության աշխատակազմում տեղի կունենա Հայաստանի վարչապետի դիմավորման պաշտոնական արարողությունը։ Հայ գործընկերոջը կհյուրընկալի Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Կկայանան դեմ առ դեմ և ընդլայնված կազմով հանդիպումներ, որից հետո Իրակլի Կոբախիձեն և Նիկոլ Փաշինյանը լրատվամիջոցների համար հանդես կգան համատեղ հայտարարություններով։

 

 

 

Add new comment

From the author