Ալիևը կրկին անդրադարձել է ՀՀ Սահմանադրությանը
ԱՄՆ պետքարտուղար Է. Բլինքենի հետ հեռախոսազրույցի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողն Ադրբեջանն է, որի ստորագրման համար Հայաստանը պետք է վերջ տա Ադրբեջանի դեմ իր տարածքային պահանջներին՝ հիմնված Սահմանադրության և օրենսդրական այլ ակտերի վրա։
Այս մասին հայտնել է ադրբեջանական «Report» կայքը։
Անդրադառնալով սահմանազատման հարցին՝ Բաքվի բռնապետը նշել է երկկողմ գործընթացի շրջանակում ձեռք բերված դրական արդյունքները և ասել, որ այդ գործընթացը շարունակվելու է Սահմանադրության հիման վրա։
Add new comment