detq

«Զանգեզուրի միջանցքն» Իրանի կարմիր գիծն է. իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի զգուշացումը ՌԴ-ին

Հեղինակ
Դավիթ Գույումջյան

Իրանի Իսլամական Հանրապետության սահմանադրության պահապանների խորհրդի անդամ, առաջնորդության փորձագետների ասամբլեայի փոխնախագահ Ալիռեզա Արաֆին Ռուսաստանի Դաշնությանը զգուշացրել է, որ «Զանգեզուրի միջանցքը» Թեհրանի կարմիր գիծն է։ Ըստ «Դետք»-ի՝ տեղեկությունը հաղորդում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։

«Մեր երկրի արտաքին քաղաքականության նպատակն ու մտադրությունը հիմնված են աշխարհում միաբևեռ համակարգի գերակայության վերացման և այս ուղղությամբ բոլոր համաձայնագրերի, մասնավորապես Շանհայի համագործակցության կազմակերպության և ԲՐԻԿՍ-ի, պահպանման ու դրանց հետևողական լինելու վրա:

Սրա վրա են հիմնված բարեկամական, տնտեսական, քաղաքական, գիտական ​​հարաբերությունները այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Չինաստանը և Ռուսաստանը, բայց մենք Ռուսաստանին զգուշացնում ենք, որ չնայած բարեկամական հարաբերություններին՝ երեք կղզիների և «Զանգեզուրի միջանցքի» տիրապետության հարցերը մեր կարմիր գծերն են»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։

Ալիռեզա Արաֆին արձագանքել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությանը, որ անհրաժեշտ է Իսրայելին դիմակայելու միջոցներ ձեռնարկել՝ վերջինիս կոչ անելով փակել Անկարայում Իսրայելի դեսպանատունը, ինչպես նաև աջակցել դիմադրության առանցքին:
 

Add new comment

From the author