detq

Իրանի փոխարտգործնախարարն առաջիկայում Հայաստան կայցելի

Հեղինակ
Դավիթ Գույումջյան

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին առաջիկայում կայցելի Հայաստան։ 

Ըստ «Դետք»-ի՝ այս մասին Իրանի փոխարտգործնախարարը գրել է X-ի իր միկրոբլոգում Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանի հետ հեռախոսազրույցից հետո։

«Քիչ առաջ ինձ զանգահարեց Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը։ Ես վերահաստատեցի մեր ցանկությունը՝ ամրապնդել հարաբերությունները մեր բոլոր հարևանների հետ։ Ես հայտնել եմ նաև մեր սկզբունքային դիրքորոշումը միջազգային սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ։ Ես սիրով ընդունեցի Երևան այցելելու նրա հրավերը»,- գրել է նա։

Իրանի փոխարտգործնախարարը հայտնել է նաև, որ Թեհրանը դեմ է միջազգայնորեն ճանաչված սահմանների ցանկացած փոփոխության։
 

Add new comment

From the author